Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ունեցող համարժեքներով (шer—шir, ner—nir և այլն} կամ դրանց լրիվ կորուստով տարատեսակները (шr և այլն). 2) այն տարատեսակները, որոնք կորցրել են շնչեղները [alǁor ↔ ur կամ anǁ on↔un կամ la(ǁ nа) ǁ ro (ǁ no)], ↔ ru(ǁ nu)], ինչպես և նայերը А տարրի մեջ ([h]a (→[γ]a) ǁ [.]u (→ [y]u և այլն), B տարրի մեջ va (↔ ma) ǁ vo (↔ mo) ↔ vu (↔ mu) և այլն։

Ներկայումս В տարրին վերագրվող և նայի ձայնդարձ ունեցող տարատեսակներից (l ǁ)r—nd → nd, resp. n կամ d, n-ի դեպքերը՝ լինի դա van ǁ man թե boň և այլն, առաջներում ընդունվում էին իբրև յոնական, ընդ որում մենք ելնում էինք Օ ([y]-on)-ի va (van)-ին տարալուծվելուց, որը որոշակի դեպքերում չի էլ բացառվում:

§ 41. Հնչական լեզվի ձևական աճումը տեղի է ունեցել զանազան եղանակներով, ամենից առաջ չորս տարրերից, այդ տարրերի յուրաքանչյուրից բառարանի տարատեսակներ կուտակելով։ Այդ տարրերից յուրաքանչյուրի տարբերակումը ինքը, որի հետ կապված է տարատեսակների ծագումը և նրանց աստիճանական կուտակումը, հետագա դարաշրջաններում իր ծագումով պարտական է հնչական տարատեսակների՝ հասարակական շերտավորմանը սկզբում արտադրական-կոլեկտիվային, այնուհետև ցեղային արտասանությունների տարբերությանը, որ արդեն լուսաբանված են հնչական համապատասխանություններից կախում ունեցող բազմաթիվ օրինաչափական տարատեսակներով։ Սակայն հարցը հենց այն է, թե ինչպես և ինչու են առաջացել հենց հնչական համապատասխանությունները։ Մենք առայժմ այդ հարցին կտանք ոչ թե պատասխան, այլ այն, ինչ նշում է պահանջվող պատասխանի մշակման հնարավորությունը: Մենք կարող ենք ասել, որ հազիվ թե օրինաչափական հնչական համապատասխանությունների առկա զանգվածային շատությունը կարելի լինի բացատրել որոշակի կազմակերպության մեկ սերտ կոլեկտիվի աշխատանքով, դիցուք ղեկավար դասակարգի կամ գեթ զանազան տեղերում ցրված այդ կարգի կոլեկտիվների մոգական գործողությամբ մեկ սկզբնական դարաշրջանում, առանց բնակչության զանգվածի լայն մասնակցության նրա կոլեկտիվ արտասանության տարբերակող առանձնահատկությունների, ինչպես դժվար է, ավելի ճիշտ՝ անկարելի է պատկերացնել որևէ աշխատանքային կամ թեկուզ ոչ-աշխատանքային պրոցես, որը միավորի ամբողջ ցեղեր՝ նկատի առնվող հնչյունական օրենքների