Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հին սիստեմնների, հնչյունների, հատկապես դիֆուզների և դիֆուզսիդների, resp. կիսաշփականների, առաջին hերթին ետնալեզվայինների՝ բկայինների կամ կոկորդայինների մահացման պրոցեսը։ Զանազան սիստեմների լեզուների ընդհանուր համեմատական քննումն այս տեսակետից՝ ամերիկյան, սեմական, պրոմեթեիդյան լեզուների (տատանումներով զանազան ներկայացուցիչների մեջ), առանձնապես սանսկրիտի և հունարենի։ Տատանում, առավել կամ պակաս արխաիզմ, ավելի հին սիստեմի լեզուներում, հենց հաբեթական լեզուներում։ Շշմեցուցիչ նվազում բասկերենի, այլև հոտտենտոտերենի հնչական կազմի մեջ։ Հնչյունական կազմի աղքատությունը և նրա աղբյուրը։

22. Յուրաքանչյուր սիստեմի կտրվածությունը մեկ տիպի առանձնացած գոյության մեջ և սրա հետևանքները — այսպես կոչված ռասայական լեզուների և ընտանիքների գաղափար։ Հաբեթական սիստեմի կառուցվածքի հոսունությունը, նրա բազմատիպությունն ու նրա տարբեր ակնառու դիախրոնիկ կապվածությունը։ Դրա մեջ են հենց թեքականության երկու տեսակը. սեմական շեղում — վրացերենը (հին գրակ.), պրոմեթեիդական («հնդեվրոպական») շեղում - հայերենը (գրաբար)։

23. Հնչական հոմոխրոնիկ համապատասխանությունները (կորրեսպոնդենցիաներ), այսպես կոչված հնչյունական օրենքներն իբրև հիմք լեզուների ձևական դասակարգման, նրանց ստատիկայում:

24. Հոմոխրոնիկ համապատասխանությունների օրինակներ հաբեթական լեզուների սուլա-շչական ճյուղից՝ սուլական (սուլ.) և շչական (շչ.) խմբերից։

25. Սոցիալական հնչյունաբանություն (սոցիալական խմբավորումներ ըստ հնչյունական համապատասխանությունների)։ հնչյունների փոփոխությունների և լեզվի մեջ նրանց փոխհարաբերությունների հաշվառումը ոչ իբրև ֆիզիոլոգիական փաստերի, այլ իբրև հասարակական փոխհարաբերությունների ցուցիչների տարածության մեջ, տերիտորիալ («միջցեղային») կամ ժամանակի մեջ («ներցեղային»)։

26. Սոցիալական հնչյունաբանության աղբյուրները (տնտեսական-հասարակական մերձեցում, խաչավորում): Յուրաքանչյուր կազմավորված հնչական լեզվի խաչավորվածությունը։ Ցեղերը ոչ թե ըստ արյան են, այլ ըստ ընդհանուր տնտեսության։