Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

14. Ամբողջ աշխարհի լեզուների ծննդաբանական ծառի առաջին տպագիր փորձի որակական թերությունները։ Ձևական տիպաբանություն, տիպաբանության վերաբերյալ գոյություն ունեցող պատկերացումների անլրիվությունը և իդեոլոգիական նշանակությունն ըոտ սոցիալական կարգի հետ ունեցած կապի, ըստ լեզվի կառուցվածքում ունեցած անդրադարձման։ Սկզբնական կառուցվածքն առանց ածականների, առանց բայերի, առանց դերանունների և առանց կապակցության տերմինների (շաղկապների) կատեգորիայի, առանց քերականական սեռի, բնական սեռի հաշվառմամբ։ Անջատական (սինթետիկ), կցական (անմիջական և դերանվանական) և թեքական տիպերը (ձևաբանվող մասերի ազատությամբ ու կայունությամբ։

15. Թեքական տիպաբանության մի տեսակի հնությունը նրա մյուս տեսակի համեմատությամբ չի ենթադրում ամենահետնագույն տեսակի անմիջական ծննդաբանական կապը հնի հետ։ Հաբեթական բուրգի բարդությունը։

16. Տիպաբանության որոշում ոչ թե առանձին հատկանիշներով, այլ հատկանիշների հավաքականությամբ. այսպես, կցական, թեքական տիպաբանության որոշումը։

17. Տիպաբանության անջատականությունը և իմաստաբանության յուրահատկությունը չինարենում։ Իմաստաբանության պրիմիտիվությունը։ Չին. ‘ձուկ’ yü, ‘անձրև’ yü: Բազմիմաստություն։

18. Ձևաբանության փոփոխականությունը բառապաշարի իդեոլոգիայի և բառերի իմաստի փոփոխականության հետ լեզվաստեղծման տարբեր դարաշրջաններում, տնտեսական և հասարակական կյանքի տարբեր դարաշրջանների (այդ կյանքի ցեղային կազմի) համապատասխան, չին. ma ‘ձի’ — մորդ. մկշ. liш-ma ‘ձի’, լատ. pān-is ‘Հացվ, հուն. bàlan-os ‘կաղին’:

19. Տառերի փոփոխականության հետ ձևերի փոփոխականություն միաժամանակ կամ անջատ, ընդհանրությունը («ցեղակցություն», «փոխառություն») խաչավորման ուղիներում՝ կախված հաղորդակցման տարբեր ձևերից (ձևական տիպաբանության տարբերվելը բառամթերքից և հակառակը) և դասակարգային, resp. պրոֆեսիոնալ մոմենտի նշանակությունը։

20. Լեզվի պաշտամունքային բնույթը։ Մազիզմը (կախարդությունը) իբրև արտադրության գործոն և որսորդական լեզու։

21. Ըստ լեզվի սիստեմի նաև նրա հնչյունական կազմը։