էվոլուցիոն զարգացման լրիվ տիպոլոգիան բացահայտում է» և այլն («Լեզվի ծագման մասին»)։
«44. Հասարակական զարգացման այս դինամիկայի մեջ Ն. Յա. Մառը ընդգծում է ներքին շարժիչ ուժերի նշանակությունը. «Նաև ռևոլուցիան բնավ չբացառող ներքին էվոլուցիայի հզորության սահմանները շատ ավելի ընդարձակ են, քան ենթադրվում է սահմանված գիտական հայացքներով» («Ամերիկյան մարդու ծագումը»). «Հասարակայնության, աշխարհայացքների, տիպերի ու ձևերի վերամարմնավորումներ, դիալեկտիկական զարգացման կարգով իր իսկ մեջ, առանց որևէ մեկի կողմնակի օգնության» («Լեզվաբանություն և նյութական կուլտուրա»):
«45. Հաբեթական տեսությունը լեզուն դիտում է իբրև երկրորդային, «վերնաշենքային» կարգի երևույթ, որ կախում ունի շրջակա նյութական միջավայրից:
«46. Ն. Յա. Մառը ժխտում է «աշխարհագրական գործոնի» անմիջական ազդեցությունը լեզվական երևույթների վրա, «իհարկե որոշակի ֆիզիկական իրադրությունը, ֆաունայի, ֆլորայի և այն որոշակի առկայությունը պետք է հաշվի առնվեն», բայց ոչ թե անմիջորեն լեզվական ստեղծագործության մեջ, այլ ան տեսական-հանրային խնդիրները դնելիս և լուծելիս: Հետևաբար, այստեղ նույնպիսի անմիջական ազդեցությունն է բնության, ինչպես միշտ ու ամենուրեք լեզվի նկատմամբ» («Տեղափոխման միջոցներ»)։
«47. Սկսած 1920 թ. հաբեթական տեսությունն անընդհատ զարգացնում է այն հիմնական դրույթը, որ «լեզուն ոչ թե բնապատմական, այլ զուտ սոցիալական կերտվածք է» (ձևակերպում, տրված հետագայում «Ամերիկյան մարդու ծագման» մեջ)։
«48. Լեզվական ստեղծագործությունը որոշվում է սոցիալական, առաջին հերթին տնտեսական միջավայրի ձևերով. «... Եվ միաժամանակ, ինչպես արդեն ասացի, ոչ թե երկնային նոմենկլատուրայից և ընդհանուր աշխարհայացքներից է սկսում մարդկային մտածողությունն ու լեզվի նախաստեղծումը, այլ առօրյա կյանքից, հանրայնորեն և առաջին հերթին տնտեսականորեն գիտակցված ու օգտագործված շրջապատից» («Տեղափոխման միջոցներ»): Լեզվի միասնությունը ենթադրում է «տնտեսական-հանրային կյանքի միասնության արդեն սկզբնական գոյություն» («Ամերիկյան մարդու ծագումը»):
«49. Տնտեսական կյանքի ձևերը, իրենց հերթին, կախում