Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ փոխադրելով լեզվական երևույթների՝ սոցիալ-տնտեսական ֆակտորով պայմանավորվածության վրա․ «Հաբեթական լեզվաբանությունը երևան է բերել, որ իմաստաբանությունը, ինչպես և ձևաբանությունը, բխում է մարդկության հասարակարգից, նրա տնտեսականորեն առաջացած պայմաններից» («Հաբեթական տեսության մասին»)։ Առանձնապես վառ կերպով է այս տենդենցը երևան գալիս համեմատության աստիճանների ծագման ուսմունքի մեջ. «Պարզվում է, որ քերականաթյան մեջ համեմատության աստիճանները եղել են. ստորինը, այսինքն դրականը՝ ստորին դասի անվան նստվածք, միջինը՝ միջին դասի, բարձրը կամ գերադրականը՝ բարձր դասի անվան նստվածք» («Հաբեթական տեսության հիմնական նվաճումները»)։

«62․ Բայց երբեմն Ն. Յա. Մառի մոտ մենք գտնում ենք զուտ լեզվական մոմենտի ավելի մեծ ընդգծում։ «Լեզվաբանությունը և նյութական կուլտուրան» հոդվածում նա ասում է, որ լեզուն պայմանավորված է սոցիալական մոմենտով միայն իմաստաբանության մասում։ Լեզվի զուտ հնչյունաբանական և ձևաբանական օրենքների մեծ դերի ընդունմանը մենք հանդիպում ենք «Հաբեթականներ»-ում. «Ըստ այսմ հնչյունաբանական և ձևաբանակած առհասարակ զուտ լեզվական վերասերումների հետ միասին հարկ կա հաշվի առնել հանրայնության համապատասխան բնապատմական զարգացումը և գոյի սոցիալական տիպերի վերասերումը»։

«63․ Այսպիսով, մենք տեսնում ենք, որ հաբեթական տեսությունը կանգնած է դիալեկտիկական մատերիալիզմի հիմնական դրույթների հողի վրա։ Լեզվաբանության բնագավառում նա անում է հենց այն, ինչ մարքսիզմն արել է փիլիսոփայության և սոցիոլոգիայի բնագավառում. նա լեզվաբանությունը իդեալիստական գլխի վրայից դնում է մատերիալիստական ոտքերի վրա։ Հաբեթական տեսությունը դիալեկտիկական մեթոդը մտցնում է լեզվական երևույթների հետազոտության մեջ։ Հաբեթական տեսությունը հիմնականում միանգամայն ճիշտ է որոշում լեզվի տեղը հասարակական հարաբերությունների սիստեմում։

«64. Իսկ ինչ վերաբերում է հաբեթական տեսության մի քանի պնդումներին, որոնք վիճելի են մարքսիզմի տեսակետից, որոնցից են լեզվական երևույթների վրա սոցիալ-տնտեսական գործոնի անմիջական ազդեցության որոշ գերագնահատումը և