Ա. Մեկից ավելի անգամ քաղված ծրագրի տեքստը սկսվում է այն դրույթից, որ «զանազան սիստեմների համեմատական քերականությունը տարբեր է յուրաքանչյուրի մոտ»։ Սակայն սա միայն այն չափով, որ չափով մենք համեմատական քերականությանը մոտենում ենք ձևական մեթոդով, ելնելով այս կամ այն լեզվախմբի, այս կամ այն լեզվի ձևաբանական և հնչյունաբանական կանխավարկած կայունությունից։
ա) Եվ այս դեպքում հաբեթական լեզուների շրջանում ոչ թե մեկ, այլ բազմաթիվ համեմատական քերականություններ կան, որովհետև ձևական հնչյունաբանական դասակարգումով մենք ամենից առաջ ունենք հաբեթական լեզուների սուլաշչական ճյուղի երկու խմբի՝ սուլական և շչական խմբերի համեմատական քերականությունը։ Սակայն եթե կանգ առնենք գեթ միայն այդ համեմատական քերականության վրա, բավական է նրա մեջ ներգրավել ձևականորեն սուլաշչական ճյուղին մոտիկ գտնվող սվաներեն՝ հիբրիդորեն խաչավորված սպիրանտ-շչական և առավել ևս ձևաբանորեն բավական հեռու գտնվող աբխազերենը՝ նույնպես հիբրիդորեն խաչավորված, սպիրանտ-սուլական, որպեսզի անզուսպ պահանջմունք զգանք կամ սահմանափակվելու միայն սվաներեն լեզվի, նրա առավելապես շչական շերտի, և աբխազերեն լեզվի սուլական շերտի համեմատությամբ, առանց հաշվի առնելու նրա ձևաբանությունը, որպեսզի ամբողջովին դուրս չգանք սուլաշչական ճյուղի համեմատական քերականության նորմաներից, կամ ձևական համեմատական մեթոդը բարդացնենք ոչ միայն սվաներեն լեզվի սուլաշչական ճյուղի հետ հնէաբանորեն սահմանվող կապով, այլև աբխազերենի հետ, որ ձևաբանորեն անդունդով է բաժանված վրացերենից, մեգրելերենից և նույնիսկ սվաներենից, համարյա ֆլեկտիվ կառուցվածքի լեզուներից, որովհետև աբխազերենը այս տեսակետից անջատական է և համադրական։ Այնուհետև ըստ նույն ձևաբանական ձևական դասակարգման, ունենք դերանվանական կառուցքի լեզուների համեմատական քերականություն համադրական և կցական խմբերի հետ, բայց այս համեմատական քերականությունը անխզելիորեն պետք է բացատրվի հնէաբանորեն, անհրաժեշտ է հրաժարվել այս կամ այն ձևաբանական կառուցվածքն իբրև կայուն ընդունելուց, մի խոսքով, ստացվում է բազմիցս պարզաբանված այն դրույթը, որ հաբեթական լեզուներում ձևական մոտեցման դեպքում կա ոչ թե մեկ, այլ մի քանի սիստեմ այն