Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առանձնահատկությամբ, որ տարբեր սիստեմները հեշտությամբ են կապակցվում միմյանց հետ, հեշտությամբ է հնէաբանորեն սահմանվում նրանց դիախրոնիկ բնույթը։ Այս է հենց բոլոր հաբեթական լեզուների էական առանձնահատկությունը։

բ) Զանազան սիստեմների այս փոխհարաբերությունների փաստական իրադրությունը հենց հաբեթական լեզուների ներսում և համապատասխան նյութերի մշակումն էլ հենց մեզ ինչպես նյութական, այնպես էլ գաղափարախոսական հիմք տվին զանազան սիստեմների, կամ զանազան սիստեմի լեզուների համեմատական քերականության համար, իհարկե մշտապես անխուսափելի կերպով հնէաբանական վերլուծության հետ, այսպես առաջին հերթին մշակվող հաբեթամիջերկրածովյան (հաբեթա-հունա-լատինական), հաբեթա-հայկական, մասնավորապես աշխատանքի մեջ առավելապես առաջ գնացած հայ-վրացական համեմատական քերականության համար, կիրառելով խորացումով պարզաբանվող հնէաբանությունը, և աշխատանքի մեջ գտնվող անպայման հնէաբանական կառուցումը նոր սկսված առհասարակ հաբեթա-պրոմեթեիդական («հնդևրոպական»), հաբեթական-ալդանական (ուրալա-ալթայական), հաբեթա-չինական և այլ համեմատական քերականության համար:

գ) Բնականաբար, համեմատական ձևական քերականություններից յուրաքանչյուրի տեխնիկական եղանակները ինչպես և յուրաքանչյուր սիստեմի լեզուների դասակարգումը յուրատեսակ են։ Պարզ բան է, որ հաբեթա-չինական համեմատական քերականության դեպքում ձևաբանական հատկանիշները պետք է անտեսվեն, այլև հնչյունական հատկանիշները զգալիորեն անցնեն երկրորդ պլանի վրա։ Գլխավոր աշխատանքը պետք է կատարվի բառարանի, իմաստաբանության և շարահյուսության վրա։ Բնականաբար, այդ համեմատական քերականության հնարանքներում գլխավոր դեր է խաղում հնէաբանական ձևական և գաղափարախոսական վերլուծությունը ըստ էլեմենտների։

Բնականաբար, այն լեզվաբանների համար, որոնց խորթ է լեզվական փաստերի հնէաբանական ընկալումը, որը երևան է բերում զանազան սիստեմի լեզուներում փոխադարձ կապակցությամբ միանգամայն կոնկրետ վկայությունները, նման մերձեցումների փորձն ինքը ներկայանում է իբրև «անմեթոդ» հորջորջման դատապարտված։ Համապատասխան շրջապատում չի