հիշատակենք քեական լեզվով րեական հոգնակի վերջավորության յուրացումը գյուղացիական կենցաղի մի շարք առարկաների անունների մեջ. այսպես «էշեր» iш-ēar eш-ից գրաբար, կամ քեական *eш-q:
գ) Համապատասխանությունների հնչյունաբանական-ձևական օրենքների վրա է հիմնված հաբեթական լեզուների համեմատական քերականությունը սեմական սիստեմի հետ։ Սեմական սիստեմի լեզուներում մենք ընդհանուր առմամբ չենք գտնում դերանվանա-կցական կառույցքի մնացուկներ առանձնապես այն չափով, որ չափով արաբերենի թեքականության նկատմամբ պահպանվում է այն հայացքը, որ նա համասեմական երևույթի մնացուկ է, և որչափ մասնավորապես արամեական լեզուների, այս թվում նաև ասորականի կառույցքը չի առաջադրվում իբրև զարգացման ավելի հին ստադիայի մնացուկ, իր բացառիկ դերով ավելի համագրական տիպի հոլովներ գոյացնելու մեջ, ինչպես զգալիորեն նաև հրեականում։
Ուղ. — | Ուղ. -u, -un |
Սեռ. —is | Սեռ. -i, -in |
Տր.-Հց. — sa, resp. -asǁ-an | Հայց. -a -an |
Լեզվի հնէաբանությունը բացատրում է, թե ինչ չափով է հաբեթական և սեմիտական հոլովումների, բուն վրացերեն և արաբերեն հոլովումների նմանությունը հետևանք այն ձևերի հետագա զարգացման, որոնք միատեսակ կամ տարբեր ծագում ունեն։ Սակայն փաստն այն է, որ նմանություններն այնուամենայնիվ պատահական չեն։
Սակայն մենք սկսում ենք ոտք դնել մի այլ դասընթացի, լեզվի նոր ուսմունքի համեմատական քերականությունների դասընթացի մեջ։ Սա առանձին։ Միայն մի նախազգուշացում. հաբեթա-սեմիտական համեմատական քերականության մեջ հնչյունական համապատասխանությունները ըստ էության նույնն են, ինչ բուն հաբեթական լեզուների ներսում զանազան խմբերի ու ճյուղերի փոխ հարաբերություններում, ինչպես մասամբ կարելի էր նկատել այն օրինակներից, որոնք վաղուց բերված են դեռևս «Նախնական հաղորդում վրացերենի և սեմական լեզուների