Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարցը համաշխարհային մասշտաբով։ Ուղղակի մեր մրցակիցներ:

Չէ՞ որ այս միսիոներական շրջանից դուրս, եթե նկատի չունենանք անհատական կարգով արված ուտոպիական նախագծերը, նույնիսկ այս չափով չեն գիտակցել մարդկային լեզվի համաշխարհային ընդհանրությունը։

Իսկական մասնագետները, «գիտությունը գիտության համար» ծառայողները չէին նախազգուշացնում, «պատրաստվեցե՛ք, համաշխարհային տնտեսության հետ աճում է լեզվի միասնությունը»։ Ընդհակառակը, նրանք զգուշացնում էին լեզվի միասնության վերաբերմամբ նաև ապագայի համար և այդ իմաստով սուր կերպով դուրս էին գալիս նույնիսկ միասնական արվեստական լեզվի գաղափարի դեմ, քանի որ ունեին լեզվի բնականություն և, ինչ որ դրանից լավ չէ, «հոգեբանական» համոզումը, մինչդեռ գործը վերաբերում է նրա հասարակականությանը։ Այնինչ այդ միասնությունը էական և ակտուալ, այն է՝ իմաստային մասով վաղուց անցել ու ետև է թողել հին լեզվաբանության հիմունքները, նրա աշխատանքի եղանակը մարդկային դասակարգայնորեն կազմակերպված արտադրողական աշխատանքի համաշխարհային արենայի տարածության մեջ։

Ներփակված աշխարհների պայթյունի մեջ բացվեցին լեզվի, իբրև ճանաչողության աղբյուրի, միանգամայն չօգտագործված բացառիկ հնարավորություններ նաև մտածողության վերաբերմամբ։ Այդ հնարավորությունները սակայն պահանջում են հաշվի առնել։ Ի՞նչը։ Ա՛յն, որ մտածողությունը, ինչպես լեզուն, «դարձումի» („становления“) երևույթ է, և նրա էությունն ու տեխնիկան, նրանց հետ նաև նրա դերը, արմատապես փոխվում են տեղաշարժներով (сдвиги): Տեղաշարժներն այնքան հուժկու են, այնքան վիթխարի՝ տեղաշարժներից հետո ստեղծվող փոփոխություններով, որ նոր սերունդները ուրիշ աշխարհից եկածներն են թվում համեմատած այն նախորդների հետ, որոնցից նրանք ծագել են. նրանց միջև ստեղծված վիհի երկու եզրերին երկու հակադիր առարկաները և, կարծես թե, հակադիր հասկացողությունները նշվում են մի բառով։ Միևնույն բառը մի կողմում լքած կողմում նշանակում է ‘գլուխ’ և ‘սկիզբ’, իսկ նորում՝ արտադրության և արտադրական հարաբերությունների զարգացման պրոցեսի մեջ, իհարկե, կռվով նվաճված կողմում նշանակում է ‘պոչ’, ’վերջ’. մի կողմում բառը ’կրակ’ է, մյուսում՝