Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ֆունկցիաները, չկար և պետք եղած տեխնիկան, աչքաչափով էին վարվում, կային մտապատկերները, բայց չկային պարզորոշ հասկացություններ, իսկ երբ ճշգրտումից հետո առանձնացան նախ մտապատկերները և նրանց հետ հետո սկսեցին գոյանալ հասկացություններ արտադրության և արտադրական հարաբերությունների զարգացման պրոցեսում, ապա դեռևս չլուծված անհաշտելի հակասություններ ունեցող միևնույն հասարակության մեջ տրամագծորեն հակադիր առարկաները, համապատասխանաբար հակադիր պատկերացումներն ու հասկացությունները նշանակվում էին միևնույն բառով: Եվ լեզվի այս անկատարելությունը, գաղափարախոսական անպարզորոշությունն ու անհոդաբաշխությունր (нерасчлененность)՝ հնչական լեզվի մեջ ձեռք-ձեռքի ընթանալով հնչյունների թերի հոդավորվածության հետ, հասարակայնորեն նշանակող հնչյունակոմպլեքսների՝ լեզվի նախնական տարրերի մեջ՝ թե՛ այնտեղ և թե՛ այստեղ՝ և՛ գաղափարախոսության, և՛ նրա ձևավորման մեջ՝ ճեղքում էին միջավայրը, ստեղծում տարտամ (դիֆուզ) վիճակ, որը լուծում էր ստանում ոչ թե ինքնահոսով, այլ դարձյալ արմատական տեղաշարժներից նյութական բազիսի, այսինքն արտադրության և արտադրական հարաբերությունների մեջ, այստեղ էլ դարձյալ ոչ թե ինքնահոսով, այլ դաժան, անողոք պայքարի գնով, հետևաբար, − խնդրում եմ՝ լավ հիշեք, — համապատասխան հակամարտող հասարակական ուժերի պայմաններում։

Բայց գործը ավելի բարդ է, լեզվի նոր ուսմունքը բացահայտել է հակադրությունը ոչ միայն երկու, այլև՝ երեք կողմերի. այսպես, ո՛չ միայն, օրինակ, ‘վերևը’ և ‘ներքևը’, այլև՝ ‘վերևը’, ‘ներքևը’, և ‘տակը’ մտածողության մեջ գիտակցվել և լեզվի մեջ դրսևորվել են դարձյալ միևնույն հակադրությունների միասնության ուղիով պատմական կիրառման մեջ, և համապատասխանաբար կոսմիական աշխարհայացքի պայմաններում մեր ‘երկինքը’՝ ‘արեգնային երկինքը’ (այլև ‘ամպայինը’) և ‘վերևը’, մեր ‘երկիրը’ (‘բուսական երկինքը’) կամ ‘ներքևը’, մեր ‘ծովը’՝ (դիցաբանության մեջ՝ ‘սանդարամետը’) կամ ‘տակը’ բացատրվեցին որպես մարդկային հասարակայնության կոլեկտիվ մտածողության զարգացման նշված ստադիայում միևնույն բառով նշանակվող պատկերացումներ։ Եվ բնականաբար, կոսմիական երեք հասկացողությունների՝ ‘երկնքի’, ‘երկրի’ և ‘ծովի’ վերաբերմամբ հաստատուն սահմանված հայացքներ ու