պատկերացումներ ունեցող մարդիկ, այդ թվում և մասնագետ գիտնականները, այս բառերի վերլուծման մեջ դեգերում են, ինչպես երեք սոճիների արանքում։ Ամենևին ինչ որ մեզ համար օտար, խորթ խմբակի վերաբերմամբ չի ասվում այս։
Ընկերներ, դրությունը շատ ավելի լուրջ է. կարելի է նախանձել տեսական հայացքների բազմազանությամբ անվիճելիորեն փայլուն մեր ժողովի այն երջանիկ մասնակցին, որը համարձակություն կունենա մատնացույց անելու մեզանից մեկն ու մեկին, որն ազատ լինի մտսւծողության հարցին վերաբերող այն եզրակացություններից, որոնք արտադրանքն են մինչև մարքսիզմի իսկական ձևակերպումը, մինչև պատմական մատերիալիզմը երեք սոճիների արանքում դեգերող մասնագետների: Սակայն բանը ավելի լուրջ է բազիսի արմատական տեղաշարժներով ստեղծվող ընդհանրապես վերնաշենքային կատեգորիաների, առաջին հերթին մտածողության և լեզվի փոփոխությունների բնագավառում: Ո՛չ տեղը, աշխարհագրությունը պեյզաժներով, բնությունը ինքնին, թեկուզ և արտադրության ռեսուրսներով, որ մինչև այժմ թյուրիմացաբար մեզ մոտ էլ կոչվում են բնական արտադրողական ուժեր, ո՛չ ժամանակը առանց պարզորոշ, արտադրությամբ պայմանավորվող ֆունկցիայի, ոչ մի նշանակություն չունեն այնպես, ինչպես երբեք չեն ունեցել, մտածողության, մարդկային կոլեկտիվ մտածողության զարգացման, կամ առավել ևս՝ բազիսի, տնտեսության, հենց իրեն, արտադրության զարգացման և հասարակական կառուցվածքի ձևերի զարգացման համար։ Եվ միևնույն ժամանակ չկա ոչինչ ժամանակից դուրս և տարածությունից դուրս։ Եվ երբ մարդկությունը հասավ մինչև այն փակուղին, որ սկսեց յուր ռեալ գոյի նյութական և հոգևոր պետքերի մարմնավորմանը աստծուն շնորհել որակներ ու հատկություններ ժամանակից դուրս և տարածությունից դուրս, անջատ՝ արտադրությունից և հասարակայնությունից, ապա հենց այդ էլ հասկացողի համար լավագույն և անհերքելի ապացույցն է, որ աստված չկա։ Եվ չի էլ լինի։ բայց չէ՞ որ եղել է։ Միանգամայն ճիշտ է՝ նա եղել է որոշ ժամանակով, բայց այդ եղել է ոչ թե ռեալություն, այլ սահմանափակ շրջահայացքի կատեգորիա. իսկ հավերժական աստված, այսինքն աստված ժամանակից դուրս, մարդկությունը ոչ միայն այն պատճառով չէ ունեցել, որ նա արդեն չկա ու չի լինի, և սկզբում էլ չի եղել, այլև՛ այն պատճառով, որ հավերժության