Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է արդյոք միայն պայքարի մեջ, այսինքն դարձյալ շարժվող ույժերի փոխազդեցության մեջ աճող և զարգացող պրոցեսի սկիզբը որոնել ինչ որ մեռած կետում: Կարիք կա՞ արդյոք որոնել նախասկիզբը:

Իմացության տեսությամբ հարցը դրվում է իմացաբանության (գնեսեոլոգիայի), այսինքն իմացության, γνώσς-ի ուսմունքի սկզբնավորության մասին, հետևաբար ոչ թե գիտակցման ուսմունքի, այլ նույնիսկ ոչ պարզորոշ արտահայտված ‘իմացության’, քանի որ հուն. γνώσς-ը հուների լեզվագործածության մեջ ուներ պասիվ նշանակություն, միայն մասնակցաբար - գործողական նշանակություն պասիվ՝ ինչպես քաղաքականության մեջ պարտիայի «ուղեկիցը», իսկ տնտեսության մեջ՝ ձին, շունը և ստրկուհին, ստրուկը, այլև՝ ուղղակի «կրավորական» իմաստ ‘իմացվել’, ‘ճանաչվել’, ‘ծանվել’, և ոչ թե միայն ակտիվ, ինչպես ռուսերեն „познание“, „познавание“ (‘իմացություն’, ‘իմացողություն’) բառերը:

Բայց որտեղ են իմացության սաղմերը. այդ գտնում են Հունաստանում, և դրա համար էլ, ենթադրվում է, Եվրոպայոամ: Իսկ Հնդկաստանո՞ւմ: Իսկ Չինաստանո՞ւմ: Մեր արևելագետները փորձեր արին կապելու Հնդկաստանի փիլիսսփայությունը «եվրոպականի», իսկ Չինաստանինը հատկապես հունականի, դարձյալ իբրև եվրոպականի հետ։ Ընդհանուր առմամբ, սակայն, Արևելքը մինչև այժմ էկզոտիկա և խորթ աշխարհ է համարվում: Ո՞չ արդյոք այն պատճառով, որ մեզ խորթ են ստեղծագործության պրոցեսի մեջ թափանցելու ուղիները հենց մեր տանը՝ Եվրոպայում, որտեղ կան անհաշտելի կոնտրաստներ, թեկուզ իգական (իգական սեռի) Էլլադայի, նույնպես իգական սեռի հոգնակի Աթենքով սեռ. (Αϑήνα, Αϑηνών) Հունաստանի և չեզոք (չեզոք սեռի) Latium-ի միջև, որտեղ oppidum ‘քաղաք’ չեզոք սեռի է, իսկ Roma ‘Հոոմ’ մայրաքաղաքը, ինչպես և նրա հետ գործածվող urbs ‘քաղաքը’ իգական սեռի եզակի թիվ։ Roma-ն կապված է ոչ թե իմաստության աստվածուհի Միներվայի հետ, ինչպես Աթենքը Աթենասի հետ, այլ էգ գայլի և Ռոմուլ Ռեմ եղբայրների հետ։

Մի կողմ թողնենք Հնդկաստանն ու Չինաստանը, ինչպես դրանց մի կողմ է թողնում, այսինքն ըստ էության լռության է մատնում բուրժուական Եվրոպան բուրժուական Ամերիկայի հետ, երբ համաշխարհային մասշտաբով տեսական պրոբլեմներ