Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է կառուցում կամ լուծում այդ պրոբլեմները պարփակված Եվրոպայի կամ նրա պարփակված ախոյան Ամերիկայի բազայի վրա։ Ինչո՞ւ։ Նրա համար, որ գործնականապես այդպես է կառուցված այս հին աշխարհում «համաշխարհային» տնտեսությունը։ Հապա իրավաբանական և մաթեմատիկական մտածողություն ունեցող երկրները՝ Միջագետքը և Փոքր Ասիան խեթական աշխարհով։ Մի՞թե այստեղ բանը գլուխ էր գալիս առանց փիլիսոփայության։ Այնինչ մեզ մոտ, դեռ անցյալ տարի (գուցե այժմ էլ օգտակար է) հարկ էր լինում սովորեցնել գիտական աշխատավորներին և ընդհանրապես փիլիսոփայությամբ հետաքրքրվողներին, որ «հունական առաջին փիլիսոփաները, ինչպես Թալեսը, Անաքսիմանդրը և Անաքսիմենը գոյություն ունեցող ամեն ինչի նախասկզբի որոնման մեջ անկասկած որոշ տեսական-իմացաբանական հարցեր էին դնում»:[1] Այստեղ դիտվում է իմացաբանական պրոբլեմի առաջադրումը «սաղմնային վիճակում»:

Եվ այս միայն նրա համար, որ դրվի անմիջական ընկալման և գոյություն ունեցող ամեն ինչի իսկական հիմքի՝ իսկական սկզբնական աշխարհի գիտելիքի փոխհարաբերության հարցը։

Իսկ մեզ հենց լեզուն ինքը ցույց տվեց այն հարցի վճռական պատասխանը, թե որտեղից է հայտնվել այդ փոխհարաբերությունը ըստ հունական առաջին փիլիսոփաների պատկերացման, որ ընդունվում է իբրև սաղմ: Այդ փիլիսոփաների պնդումների մեջ հունական է միայն նրանց դարաշրջանի ձևավորումը։ Նրանց «սաղմնային» փիլիսոփայությունը հենված է ոչ թե օտար երկրներից եկած ինչ որ բանի վրա, այլ հանրատարած դիցաբանության, հատկապես աշխարհի ստեղծման առասպելի վրա: Եվ լեզվի հնէաբանությունը հնարավոր է դարձնում միանգամայն ճիշտ թվագրել Թալեսի, Անաքսիմանդրի և Անաքսիմենի իմացաբանությունը։ Դա վերաբերում է մտածողության զարգացման այն ստադիային, երբ մտածողության մեջ արդեն կարողություն էր մշակվել տարբերված կերպով ընկալելու կոսմիական երկու տարերքը՝ ‘ջուրը’ և ‘լույսը’, երկու երկինքը՝ ‘ջրային‘ և ‘արեգնային’, մի հարթության երկու կողմերը՝ ‘վերինը’՝ արտաքինը, ջրայինը, և ‘ներքևինը’՝ ներքինը, արևայինը, հասարակայնորեն՝ միևնույն աշխարհի երկու հակամարտող խմբակները:

  1. Каргв, Теория познания. Бюллетень заочно-консультационного отделения ИКП, 19 февр. 1930 г. № 3, стр. 34.