Թալեսը միասնական նախահիմքը տեսնում է ‘ջրի’ մեջ (դա ‘երկինքն’ է արտաքին, հետագայում՝ ստորեկրյա), իսկ Անաքսիմանդրը յուր նախասկիզբը տեսնում էր անսահմանի մեջ, այսինքն ‘ժամանակի’, նշանակում է՝ շարժվող ‘երկնքի’, ‘արևային-երկնքի’, հետևաբար՝ ‘երկինք-հրի’ (դա սկզբում ներսի ‘երկինքն’ է, հետագայում՝ ‘վերին’)։ Ուղղակի ‘ջրի’ հակադրության՝ ‘հրի’ մեջ է տեսնում նախահիմքը Հերակլիտը, սակայն սրա մոտ արդեն հանդես է գալիս ‘երկիր-կարծրությունը’ յուր ֆիզիկայով, ով ավելի ուշ շրջանի նորաբանություն է (привнос) և շարժման ժխտումը։ Հարկ չկա, որ ես հուշեմ, թե ինչին պետք է վերագրել օդը, որի մեջ Անաքսիմենն էր տեսնում յուր նախահիմքը. դա ևս արևային երկինքն է, այսինքն վերին երկինքը, որ հաստատվում է նաև լեզվական նյութով, ոչ միայն հունարեն h՛a-ēr, այլև ռուսերեն „воздух“-ով, քանի որ հույներն ու ռուսները իրենք չեն ստեղծել այս տերմինները, այլ ստացել են մարդկության ապրած ստադիալ զարգացման այն աստիճանից, որի ժամանակ հույների կողմից մինչև մեզ հասցրած аё-r բառի ha—(ha-er)→ a մասը նշանակում էր ‘վերև’, ինչպես և ռուսների կողմից մինչև մեզ հասցրած „воз-дух“ բառի „воз“ մասը։ Իսկ նույն բառերի երկրորդ մասերը՝ er և „дух“ նշանակել են ‘երկինք-կարծրություն’, այսինքն՝ ‘երկիր’, որպիսի նշանակությամբ այս բառերը պահպանվել են ավելի հին սիստեմի լեզուների մեջ, այն է՝ թուրքական և հաբեթական: Թուրքերի մոտ yer-ն ‘երկիր’ է, իսկ հաբեթականների մոտ d.-qa-ն առաջ է եկել *du-qa←du-ğa-ից, ինչպես բացատրել ենք, ‘երկիր’ է, ուրեմն՝ ‘ներքևի երկինք-կարծրություն’ մեգրելների և ճաների կամ լազերի մոտ Սևծովյան եզերքի արևելյան ու հարավային հատվածներում, որտեղ առաջ համատարած ապրում էին սկյութացիք, բայց հենց նրանց մոտ էլ նույն բառը նշանակում էր ‘վերևի երկինք֊կարծրություն’, որի բաղաղրությունն է մեգ. dc-ia← du-ta ‘վառեկ’, հայ. doq ‘ջահել աղավնի’, ‘վառեկ’, ‘արեգնային երկինք-կարծրություն’, ‘արև’, որտեղից ծագում է ‘արևի’, իսկ ըստ արևի նաև ‘կրակի’ հետ կապված գործողությունը՝ ‘եռացնելը’: Այս տերմինի ավելի հանգամանալից պրպտումը համաշխարհային մասշտաբով, մասնավորապես արաբների և այլոց մոտ, տալիս է բառի նշանակության այս երկակիության պարզորոշ հաստատություններ։
Սակայն հույն փիլիսոփաները, որոնք ունեն նույնիսկ կարծես