Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՌԱՋԱԲԱՆ

Հաբեթական տեսության լեզվագիտական կառուցվածքի հետ սերտորեն կապվող գաղափարներ դյուրությամբ կարելի է ճարել ու հավաքել այլ և տյլ հեղինակների, մինչև անգամ լեզվագիտական հին դպրոցի պահպանողական ներկայացուցիչների երկերում, չբացառելով այդ դպրոցի ժամանակակից սյուն՝ Սորբոնի պրոֆեսոր Ա. Մեյեին։ Նման հանդիպումներ առավել հեշտ կարելի է նկատել Հ. Շուխարդտի (H. Schuchardt) հետ, որը նյութականորեն ավելի լայն, թեպետ և ոչ խորն է կողմնորոշված տարբեր սիստեմների լեզուների փոխհարաբերությունների խնդրում։ Բայց նույնիսկ այն դեպքում, երբ նրանք հանդես են գալիս իբրև մարդկային լեզվի հարցերի նկատմամբ հասարակագիտական մոտեցման կողմնակիցներ (Մեյե). և ժամանակ, երբ նրանք խոսում են տարբեր սիստեմների լեզուներում երևույթների ճիշտ դիտված ցեղակցության մասին (Շուխարդտ), որ սովորաբար որոշվում է, այսպես կոչված, ռասայական պատկանելությամբ, զուգադիպումները մեր և նրանց միջև լոկ բառերի և վերացականորեն վերցրած մտքերի մեջ են, բայց բնավ ոչ լեզվաբանական բուն կառուցվածքի էության մեջ։ Այդսլիսի՝ երբեմն ապշեցուցիչ զուգադիպություններ լեզվի ծագման հարցում նկատվում են և նեոկանտական Կասսիրերի հետ, որի մտքերն ամբողջությամբ վերցրած բնավ չեն բխում հաբեթական տեսության լեզվաբանորեն ձեռք բերած հիմնական դրույթներից, որոնք, ինչպես պարզվել է, հիմնավորված են պատմական մատերիալիզմով, դիալեկտիկայով։ Բնականաբար, ծագումաբանական հարցերում մեզ ավելի մոտիկ են կանգնած այն լեզվաբանները, որոնք իրենց աշխարհայացքով հարում են մարքսիզմին, առաջին հերթին՝ Լյուդվիգ Նուարեն և նրա նախորդները, իսկ աշխարհիս լեզուների փոխհարաբերությունների հարցում