Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այն գիտնականները, որոնք անհրաժեշտաբար ավելի քան մոտիկ, ընդհուպ հետազոտաբար են մոտեցել կենդանի լեզվին՝ իր անսահմանորեն երանգավորվող բազմազանությամբ, այն է՝ ամերիկանիստներն ու աֆրիկանիստները, ինչպես են՝ Բոասը (Boas), Ռիվեն (Riven), Մայնհոֆը (Meinhoff), Շմիդտը (Schmidt) և ուրիշները, ինչպես և հաճախ նյութական կուլտուրայի սլատմաբանները, որոնց թվում նաև հնագետները, որոնք՝ կուլտուրայի փոփոխության կապակցությամբ լեզուների փոփոխման մասին հարկադրաբար խոսելիս փաստերի ճնշման տակ հանգում են լեզվի նոր ուսմունքի՝ հաբեթաբանության այնպիսի կարևոր դրույթների, ինչպես խաչավորումը:

Այս ասելիս ամենից առաջ նկատի ունեմ Կրետեում սիստեմատիկ պեղումներ կատարող հայտնի Էվանսին (Evans): Նման զուգադիպությունները արդեն բնավ պատահական չեն: Դրանք կապված են կամ իրարից անկախ առաջացած մեթոդների համասեռության հետ, կամ հետազոտական ոլորտի մեջ առնվող լեզուների՝ կենդանի լեզուների կատեգորիայի ընտրության համանմանությամբ կամ լեզվաբանական երևույթները նյութական կուլտուրայի և հասարակայնության պատմության հետ կապակցելու որոնումների համանմանության հետ:

Սակայն լեզվաբանական այս տեսությունը, որ կազմում է լեզվի ընդհանուր ուսմունքի մեր այս համառոտ ներածական դասընթացի առարկան, ունի իր անկախ նյութական և տեսական լեզվագիտական նախադրյալները: Առանց դրանց հետ ծանոթանալու և առանց ներկա դասընթացում կոնսպեկտաձև շարադրված մտքերը համապատասխանորեն մշակելու, դժվար է հուսալ, թե դրանք ճիշը կընկալվեն և նպատակահարմար կերպով կյուրացվեն: Լենինգրադի համալսարանի ուսանողները հնարավորություն ունեն ավելի խորը յուրացնելու մատնանշված նախադրյալները, քանի որ նրանք լսում են դեռևս չտպագրված այնպիսի ընդհանուր դասընթացներ, ինչպես են՝ «Լեզվի հնէաբանությունը», «Հաբեթական լեզուների սուլա-շչական ճյուղի համեմատական քերականությունը», «Սեմական և հաբեթական սիստեմների լեզուների համեմատական քերականությունը», ինչպես նաև լեզուների առանձին խմբերի վերաբերյալ հատուկ դասընթացներ ու սեմինարներ, ինչպես են՝ «Հայերեն և վրացերեն լեզուների ընդհանրություններն ու տարբերությունները»,