այլաձևություններով առատությամբ տարածված է այն ամբողջ շրջանում, որը հետազոտական մտածողությամբ առանձնացվում է իբրև պատմական մտահորիզոնի առարկա։ Սրանք են նույն սուրաբները, կիմերները, իբերները և այլն։ Տոտեմային կարգով աստվածաշնչի աստծուն պատահած թվարկված իմաստային փոխանցումներին ազգակից ոլորտի մեջ է ընկել և Պյութագոր փիլիսոփան։ Նա Հերմեսից եկող հերոսների երկար շղթայի վերջին օղակն է, որ ժառանգորդաբար հիշում է նրա բոլոր արարքները, որոնք ավանդաբար փոխանորդել են իրար միջնօղակների նույն հիշողությամբ։ Ինչպես հայտնի է, Her-me-ն շումերների տոտեմի այլաձևությունն է։ Քննարկվող ցեղանվան զույգ այլաձևության երկու մասերի միջոցով էլ սահմանված են Կովկասի, ընդհանրապես Առաջավոր Ասիայի և Իսպանիայի շումերա-իբերական կապերը, թե՛ Her-me, թե՛ su-bar այլաձևությամբ այդ սոցիալ-տնտեսական կազմավորումը, թափանցելով և՛ արևմտյան, և՛ կենտրոնական, և՛ արևելյան Եվրոպա՝ անցնում է նրա սահմաններից դուրս և՛ արևելք՝ Ասիա և հեռուն, և՛ հարավ՝ Աֆրիկա։ Շումերական կամ կիմերական տոտեմի հիմնական այլաձևություններին են վերաբերում Հերմեսի գծով մի կողմից Վոլգայի մոտ, ker+e-me-t-ը Կովկասում, սվ. ğer+e-me-ϑ աստվածը, հայ. Kar+a-pet-ը, կենտրոնում, ger+ma-n (←ger+ma-an→ger+ma-ո) ինչպես «ցեղային», այնպես էլ «տոհմային» սոցիալական կառուցվածքի տերմիններում՝ իսպ. her+ma-no ‘եղբայր’, ֆրանս. „germain”, հայ. el-bayr (← her—par) ‘եղբայր’, իսկ հասարակ անունների մեջ գերմ. hey—m („heim”) ‘իրեն մոտ’, hey+ma—t („Hei+ma—t հայրենիք և այլն։ Հունական փիլիսոփայությունը դիցաբանության հետ կապելու համար էական հետաքրքրություն է ներկայացնում շումերների Su-bar տոտեմը հետագայում մակաճած անվանական հատկանիշով Su-bar-i: Հունարենում Σύβαρ-s արդեն ‘հրեշ’ էր նշանակում։ Այս նախապրոմեթեիդյան (նախահնդևրոպական) տոտեմը մնացել է հանձին Դելփի մոտ գտնվող աղբյուրի՝ գուշակման վայրի անվան։ Նույն անունն ունի նաև Σόβαρις գետը, որի մոտ Աքեայում գտնվում է համանուն քաղաքը։ Այս քաղաքի աքեական գաղթականներն են, ըստ ավանդության, հիմնարկել Իտալիայում Σύβαρις քաղաքը, որտեղից են սովորաբար հանում ապրելակերպով համապատասխան փիլիսոփայութլան հետ կապված սիբարիտներին, ինչպես ‘բրոնզի’ անունը
Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/270
Արտաքին տեսք