Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանում են Բրինգիսի քաղաքի անունից։ Հելլենագետները նույնիսկ քաղաքների, գետի և աղբյուրի անունները բացատրում են իբրև խեթերի նորաբերություն։

Մենք այժմ չենք կարող ավելի խոր թափանցել մաթեմաթիկական գիտելիքներ պահանջող տեխնիկա ունեցող այդ արտադրության և մայրիշխանության հասարակության, բազիսի, ինչպես և այդ նվաճումներին հասած, հունական սոցիալ-տնտեսական կազմավորման ձևավորվելու պրոցեսում ղեկավարման անցած, և ոչ թե Եգիպտոսից, կամ որևէ այլ օտար երկրից բերված շերտի դիցաբանական վերնաշենքի մեջ։ Այս բոլորը բացահայտում է հնէաբանական վերլուծումը ըստ լեզվի նոր ուսմունքի։ Սակայն փիլիսոփայության «սաղմին» էլ նախորդել է մտածողության ավելի պակաս կատարյալ վիճակ։

Լեզվի հնէաբանությունն է, որ բացահայտում է լեզվի, հետևաբար և մտածողության վիճակը, երբ դեռ չկար մտքի արտահայտության լրիվություն, չէր արտահայտվում գործողությունը, այսինքն չկար բայը, ստորոգյալը, ավելին՝ չկար սուբեկտը, այսպես կոչված ենթական ըստ սխոլաստիկ քերականության։ Էլ ի՞նչ միտք կարող էր լինել, երբ բացակայում էր գործողությունը՝ բայը, ստորոգյալը, և սուբեկտը՝ ենթական։ Շատ պարզ, գործողությունը կար, բայց ոչ թե ասույթի, ֆրազի մեջ, այլ արտադրության, սուբեկտն էլ կար, բայց ոչ թե ֆրազի մեջ, այլ հասարակության, և ոչ այդ գործողությունը, ոչ էլ սուբեկտը՝ չէին դրսևորվում բարբառման մեջ ինքնուրույն կերպով, չէին դրսևորվում ձեռնալեզվով արտադրությունից և արտադրական հարաբերություններից դուրս. բավարարվում էին մատնացույց անելով արտադրության միջոցը, իբրև գործողություն (աշխատանքային պրոցես, հետագայում նախադասության մեջ՝ ստորոգյալ, ինքնուրույն կերպով, բայ-խոսքի մաս) և աշխատավոր կոլեկտիվը իբրև սուբեկտ (հետագայում նախադասության մեջ՝ ենթակա, իբրև խոսքի մաս՝ գոյական)։ Իսկ ի՞նչ էր արտահայտվում խոսելիս, այն ժամանակ միայն ձեռքով խոսելիս։ Օբեկտը, բայց ո՛չ թե որպես «լրացում», ըստ մեր մտածողության պարզորոշ պատկերացման, այլ որպես նպատակի, խնդրի և արտադրանքի (սպառման առարկայի) կոմպլեքս։ Նպատակը «արտադրողական» ուժերի (հետագայում՝ տոտեմի, ներկայումս՝ ըստ այն ժամանակաշրջանների պատկերացման՝ մոգական ուժերի) սպասարկումն է, խնդիրը՝ անհրաժեշտ