պարզապես բազիսն է՝ արտադրությունն ու արտադրական հարաբերությունները արտադրության միջոցով ու եղանակով, այլև՛ մի շարք վերնաշենքային աստիճաններ, սկսած ընդհանուր հասկացություններից, որ նյութապես կամ սոցիալապես ակնառու կերպով կապակցված են նրա՝ բազիսի հետ։
Հարկ չկա առաջ տանելու ձեզ հնէաբանական վերլուծման խոսքերը, որ մեզ հասցնում է մինչև սահմանը կենդանական աշխարհը, որտեղ նույնպես առկա է արտադրություն և կարծես արտադրական հարաբերություններ, բայց առանց որևէ գիտակցման: Գիտակցման բացակայության պայմաններում երևակայական է դառնում կենդանիների ու մարդկային զվարճալիքների նույնիսկ տեսանելի ընդհանրությունը:
Կենդանիների խաղերի ու զվարճությունների մասին գոյություն ունի նշանակալից գրականություն, նույնպես և նրանց նյութական կուլտուրայի մասին, նրանց մտածողության մասին, կենդանիների նույնիսկ խելքի կամ ոգու (l'esprit) մասին։ Եվ ում մտքով կանցնի ընդհանրապես ժխտել, էլ չենք խոսում հատկապես շան կամ ձիու մասին, կենդանիների լավ հայտնի բոլոր գործողություններն ու վարմունքը իբրև ճարտարության և խելոքության ակտեր՝ հաճախ՝ հասկացողականության գագաթ։ Այդ ժխտելը կնշանակեր սեփական իսկական առողջ դատողությունից հրաժարվել։ Այդ ուղղությամբ շատ հարուստ հրաշալի փաստեր են հավաքված, բայց այդ փաստերը մտածողության, իբրև առանձնակի գտնվող վերնաշենքի էությունը կամ ֆունկցիան չեն։ Ոմանց կողմից ընդունվող այդպիսի ըմբռնումը, այդպիսի գնահատականը դիտողությունների ձևական կատարման պտուղ են նույնիսկ այն ժամանակ, երբ այդ դիտողությունները կատարում են փորձված բնախույզները իրենց գիտության բոլոր կանոններով։ Ցավը միայն այն է, որ դիտողությունների մեջ մտցվում են մտածողության պատրաստի պատկերացումները, իսկ այդ պատկերացումները հասարակագիտորեն մշակված չեն, հասարակագետների մոտ էլ անճարակ են ու ոչ պարզորոշ։ Այստեղ իբրև գործը վճռող արքա հանդես է գալիս մի այլ կարգի առողջ դատողություն՝ չորս պատերի առողջ դատողությունը, որը բնության վզին է փաթաթում հասարակայնության հատկություններ և նրա արտադրանքի տեխնիկան ունեցող որակներ։ Կենդանիների զարմանալի ուշիմության բազմաթիվ փաստերը ոչ թե մտածողության, իբրև արտադրությունից միջնորդաբար