միջոցներ բացի լեզվից կամ փոխարինումից, չունի յուր գիտելիքների սահմաններից դուրս ուրիշ ոչ մի տեսակի խոչընդոտներ հաղորդակցելու համար և՛ անցյալ, և՛ գալիք ամբողջ աշխարհի հետ. մտածողությունը՝ գործելով իբրև բազիսի վերնաշենք, ստեղծել է նրա՝ վերնաշենքի մեջ, իսկապես քանդակել է այն, ինչին որ ոչ ոքի խելքը չէր հասնում, նյութապես քանդակել է առասպելներ՝ աշխարհայացքի ու էպոսի սաղմերը։ Լեզուն գոյություն ունի միայն որքանով որ դրսևորվում է հնչյունների մեջ, մտածողության գործունեությունը տեղի է ունենում նաև առանց դրսևորման: Լեզուն, իբրև հնչմունք, ունի դրսևորման կենտրոն, մտածողության աշխատանքի կենտրոնը ունի ուղեղային տեղայնացում, բայց այս բոլորը ձևական է, մանավանդ միշտ մտածողության հետ կամ մտածողության արտադրանքի հետ զուգակցվող հնչաարտադրությունը։ Լեզուն (հնչականը) սկսել է հիմա հանձնել յուր ֆունկցիաները տարածությունը անվերապահորեն հաղթահարող նորագույն հայտնագործություններին, մինչդեռ մտածողությունը վեր է բարձրանում անցյալում ունեցած յուր չօգտագործված կուտակումների և նոր վաստակների պատճառով և ձգտում է տապալել ու փոխարինել լեզվին։ Ապագա լեզուն բնական նյութից զերծ տեխնիկայի մեջ աճող մտածողությունն է։ Սրա առաջ չի դիմանա ոչ մի տեսակի լեզու (նույնիսկ հնչականը) որն այնուամենայնիվ կապված է բնության նորմաների հետ։ Ե՛վ մեծ, և՛ փոքր լեզուները հավասարապես մահկանացու են պայքարի մեջ անդասակարգ հասարակություն կոփող և աշխարհի ճշտված ըմբռնման հետագա պարզորոշ մշակմանը նպաստող պրոլետարիատի մտածողության առաջ։ Նրա՝ մտածողության զարգացրած տեխնիկան աշխատակիցն է ամբողջ աշխարհի վերակառուցման գործի մեջ։ Մտածողությունն ու տեխնիկան են, որ անառարկելիորեն ողջ տիեզերքը կենթարկեն մարդկությանը, որպես միակ հասկացող տիրոջ, որը դուրս է եկել արտադրական աշխատանքից, նրա շնորհիվ կենդանուց մարդ դարձել և նրա հետ գիտակցականորեն ձուլված՝ նոր գիտելիքներով պետք է փշրի ժամանակի ու տարածության ներփակումները և ստեղծագործի անվերջ ու անսահման։
Հեաևություննե՞ր։ Ո՞վ պետք է հանի պրակտիկայի համար, այլև հենց տեսության հետագա զարգացման համար: Տեսաբա՞նն արդյոք։ Դա այնպիսի հավաքույթի գործ է, ինչպիսին է մերը, որտեղ հասարակայնությունը կարգավորում է մտքի արտադրական