Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ ներգրավվող զանգվածներին, երբ գիտության փոքր ի շատե կենսական բնագավառների հետազոտական գործի կազմակերպումը մոտեցվում է արտադրությանը՝ պատմությունն ու լեզվաբանությունը մնում են անապաստան. կարծես նրանք օդից են կախված, կարծես նրանց չի կարելի որևէ տեղ ամրացնել, կարծես մեր տնտեսա-հասարակական նոր շինարարության մեջ չկա և ոչ մի շահաբեր արտադրություն, որի հետ կարելի լիներ շաղկապել այդ գիտություններն օրգանապես, եթե մի կողմ թողնենք այն վերացական, իր նյութական բնության և նյութական իմաստով հեղհեղուկ ինչ-որ վերնաշենքային արժեքը, որ է կուլտուրան։ Որ «կուլտուրա» և «կուլտուրական» հասկացությունը, առանց նրա պատկերացման վերաբերմամբ կոնկրետ ճշտում անելու ոչինչ չի ասում, որ նրա նկատմամբ, որպես ինքնասպարփակ կեցության ձգտողի, որոշ անվստահություն է առաջացել ոչ առանց հիմքի՝ բավական է դիմել մեր ֆրազեոլոգիային. լուսավորության իմաստով մինչև այժմ էլ մենք գործածում ենք «կուլտուրա» և «կուլտուրական» տերմինը, բայց, որպես մաքսանենգ ապրանքի, նրան կցում ենք այս կամ այն հանձնարարական բառիկը, այս կամ այն դեկորատիվ հավելվածը, ինչպես օրինակ՝ տնտեսա-կուլտուրական շինարարություն, նյութական կուլտուրա, ռուսական կուլտուրա և այլն։ Անցյալից ժառանգված կուլտուրան, բնականաբար կապիտալիստական կուլտուրան, այնքան է վարկաբեկված, որ կուլտուրան ինքնին արժե դիտել, որպես բնակչությանը սոցիալապես վտանգավոր մի տարր, ինչպիսին են կուլակները։Բնականաբար պատմությունն ու լեզվաբանությունը՝ օրգանապես կապված չլինելով հրատապ կյանքին՝ մնում են առանց ամուր, կյանքով շնչող հանգրվանի։ Սակայն դժվար է գտնել մի այլ էպոխա, որ կարելի լիներ համեմատել մեր աչքի առաջ հոսող ժամանակի հետ, այն հրատապությամբ, որ ներկայացնում են կյանքի համար և՛ լեզուն, և՛ պատմությունը, հետևաբար և կյանքի հետ իրոք կապված պատմական ու լեզվաբանական ամեն տեսակի ուսումնասիրությունները:

Լեզվի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետների խոշոր պահանջի մասին չարժե խոսել. բավական է մատնացույց անել, թե որքան լեզուներ նոր միայն ընկել են և շարունակում են ընկնել գիտական լուրջ և ոչ լուրջ հետազոտության օրբիտը