Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Վոլգա-Կամայի լեզուները (չուվաշերենը և ֆիննականները) հնէաբանական տեսակետից» և այլն: Ինքնին հասկանալի է, որ իմ այդ ընդհանուր և հատուկ դասընթացները նույն Լենինգրադում հետագա նյութական հենարան են գտնում Հ. Ա. Օրբելու, Կ. Ա. Դոնդուայի, Ա. Ն. Գենկոյի, Ի. Ի. Մեշչանինովի՝ մի շարք հաբեթական և սրանց հետ սերտորեն կապված այլ լեզուներին նվիրված այն դասընթացներում ու պարապմունքներում, որ նրանք վարում են թե նույն համալսարանում, թե, մասամբ, Լենինգրադի Արևելյան կենդանի լեզուների ինստիտուտում և Մոսկվայի Ազգային և էթնիկական կուլտուրաների ինստիտուտում։ Իսկ նրանց, ովքեր հնարավորություն չունեն լսելու իմ կամ իմ աշակերտների համապատասխան դասախոսությունները կամ անմիջականորեն մասնակցելու դրանց հետ կապված գործնական պարապմունքներին, վերոհիշյալ անհրաժեշտ նախադրյալները յուրացնելու համար կարելի է հանձնարարել սերտելու. Абхазский аналитический алфавит (к вопросу о реформах письма), հրատ. Լենինգրադի արևելյան կենդանի լեզուների ինստիտուտի, 1926. 2) По этапам развития яфетической теории. Ն. Յա. Մառի հոդվածների ժողովածու, հրատ. ՍՍՌՄ Արևելքի ժողովուրդների էթնիկական և ազգային կուլտուրաների ինստիտուտի (Մոսկվա). Լենինգրադ, 1926. 3) Средства передвижения, орудия самозащиты и производства в до-истории (к увязке языкознания с историей материальной культуры), հրատ. Թիֆլիսի Կովկասյան պատմա-հնագիտակտն ինստիտուտի, Լենինգրադ, 1926. 4) Лингвистически намечаемые эпохи развития человечества и их увязка с историей материальной культуры (Сообщения ГАИМК, Լենինգրադ, 1926, հ. 1, էջեր 37-70. 5). Чуваши—яфетиды на Волге.— Չուվ. հրատ., Չեբոքսարի, 1926 թ.։ Հետաքրքրվողը կարող է նաև ընտրել իր համար այն աշխատությունները, որոնք թվարկված են „Классифицированный перечень печатных работ по яфетидологии“, ՍՍՌՄ Արևելքի ժողովուրդների էթնիկական և ազգային կուլտուրաների ինստիտուտի 2-րդ հրատարակություն, Մ., Լ., 1926:

Ն. Մառ

Լենինգրադ

16.VI. 1927