Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որի ազդանշանը տալիս է լեզվի նոր գիտությունը, այսպես կոչված հաբեթական տեսությունը։

Իր դրույթները լեզվի վրա հիմնավորելու նյութական մասում մարքսիստ-պատմաբանը բնականաբար գտնվում էր հնդեվրոպաբանության իշխանության տակ: Ոչ ժամանակը, ոչ տեղը չեն բարենպաստում, որ կանգ առնեմ և հնդեվրոպական լեզվաբանության իրոք պատմական ծառայությունների ու նույնիսկ այն բանի վրա, թե ինչով է պատմական գիտությունը պարտական, իսկ ոչ մարքսիստների մշակությամբ, ավաղ, չափազանց պարտական այդ իբր թե զուտ լեզվի ուսմունքին, որը սակայն իրականում լեզվի գիտության փոխարինումն է բանասիրությամբ։

Միևնույն ժամանակ ոչ ոք չի վիճարկում, որ հնդեվրոպական լեզվաբանական գրականության մեջ կարելի է ժողովել չքնաղ մտքերի, հատկապես լեզվի ընդհանուր ուսմունքի վերաբերյալ հիանալիորեն արտասանված վերացական դրույթների ոսկի շաղեր: Այդ նկատվում է հնդեվրոպական լեզվաբանության զարգացման բոլոր, ի դեպ ոչ առանձնապես շատ, էտապներում, նրա ոչ միայն հերձվածող աշխատողների մոտ, որոնք անգիտակցաբար, կարծես տարերայնորեն արտահայտել են հաբեթաբանական թեքում, այլև նույն այդ հին լեզվաբանության ուղղափառ դպրոցի ամենախիստ պաշտպանների մոտ։ Իսկ հնդեվրոպաբանության այնպիսի բացառիկ խոշոր հերձվածողների մոտ, ինչպիսին է վերջերս վախճանված Հ. Շուխարդը (H. Schuchardt), մենք գտնում ենք լեզվի ընդհանուր ուսմունքի վերաբերյալ այնպիսի մտքեր, որոնք համարյա նույնության չափ համընկում են հաբեթաբանության մի քանի դրույթներին։ Բայց մեզ հետաքրքրում է ոչ թե այն, թե ինչ են ասում, կամ թվում է, թե ասում են թեկուզ հերձվածող հնդեվրոպաբանները, այլ այն, թե ինչ են անում նրանք, ինչ են կրում նրանց հետազոտական կոնկրետ աշխատանքից լեզվաբանական փաստերը, իրենք նյութերը։ Եթե կեցությամբ է պայմանավորվում մտածողությունը, ապա արտադրությամբ է պայմանավորվում գաղափարախոսությունը։ Այս իմաստով Նուարեի գործն էլ այնքան բարենպաստ չէ։ Այստեղ ճիշտ է, միայն խոսքային զուգադիպություն չէ, որ ունենք։ Նուարեի մոտ մենք իրոք մեր համախոհին ենք գտնում, բայց հենց որ գործը հասնում է մեր և նրա ընդհանուր դրույթների կիրառմանը լեզվական կոնկրետ նյութի նկատմամբ և եզրահանգումներին... Նուարեն նույնպես փաստորեն