մնում է հնդևրոպաբանության ճիրաններում։[1] Իսկ մեզ, ժամանակակից լեզվաբաններիս, կուզեի ասել՝ սովետական լեզվաբաններիս համար, ընդհանուր դրույթները կարևոր են ոչ թե որպես վերացականություն, այլ որպես փաստերից՝ նրանց հասարակական փոփոխական փոխհարաբերությունների ընթացքում ոչ միայն տարածության, այլև ժամանակի մեջ, օրգանապես բխող դրույթներ, քանի որ լեզվական ամեն մի երևույթ նախ և առաջ, պատմական արժեք է, այսինքն պատմական պրոցեսի արդյունք։ Մեր հետաքրքրությունը չի վերջանում ստատիկի սահմանմամբ, փաստ-տեսանելին մեզ համար փաստ-իրականություն է դառնում միայն նրա դինամիկ դերի պարզմամբ լեզվի զարգացման պատմական պրոցեսի ընթացքում։ Եվ լեզվաբանական նյութերի, այսպես կոչվող փաստերի ամենափոքր իսկ չափով աղճատված մեկնումը կատաստրոֆ է սպառնում ոչ միայն լեզվի ուսմունքին, այլև ամբողջ պատմական պրոցեսին, որտեղ լեզուն շարժառիթ այն տարրերից մեկն է, առանց որոնց հաշվառման պատմական պրոցեսի վերլուծումը, հետևաբար պատմական կառուցումների շինությունը (сооружение построений) միշտ բաց է անպաշտպան ամեն տեսակի վտանգի առաջ, իսկ որոշ էպոխաների համար՝ միանգամայն անկարելի որովհետև լեզուն ոչ թե պարզապես պատմական պրոցեսի տարրերից մեկն է միայն, այլ նա իր ազդանշող ցուցադրականությամբ միակն է, միանգամայն անկախ գրայնությունից, որն, ի դեպ, հաճախ իսպառ բացակայում է։
Ախր ցավն այն է, որ շոշափածս վտանգավախությունները ի նկատի ունեն ոչ միայն ապագա հետախուզումները. նրանք վերաբերում են և անցյալի նվաճումներին։ Այդ նվաճումները, կարծես լավագույնները, ոչ միայն խաբուսիկ են, այլ իրոք աղետալի, գիտականորեն աղետալի։ Թվում է թե ոչինչ այնքան լավ չի ուսումնասիրված, քան հույների և հռոմաեցոց կլասիկ պատմությունը։
Եվ տեսեք՝ ինչպիսի վիհ է բաժանում այդ ժողովուրդներին, որոնց հնդեվրոպաբանները, կլասիկների խոսքը կրկնելով՝ մեզ սովորեցնում էին դիտել որպես ժամանակին ընդհանուր լեզու ունեցող ընդհանուր նախորդներից ծագած եղբայրական ժողովուրդների։ Ես երկյուղ եմ կրում, որ ունկնդիրների զգալի մասը,
- ↑ Տես Н. Марр.— Яфетическая теория. Баку. 1928, էջ 77, § 29: