Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչպես ‘հացն’ է, ապա տարբեր բառերի գործածությունն այնպիսի գաղափարի համար, ինչպիսին է ‘հացը’, վկայում է նրանց պատմական կյանքի տարբերությունը՝ արտադրական-սոցիալական որոշ խմբակցության[1] ավանդ հանդիսացող երկրագործական տնտեսության զարգացման դարաշրջանից սկսած, բայց ոչինչ չի կանխորոշում հենց թեկուզ արտադրական-սոցիալական նույն խմբակցության փոխհարաբերությունների մասին ստադիալ զարգացման հնագույն աստիճաններում, ինչպես լատ. pa-nis ‘հաց’ բառը ոչ մի կապ չունի նույն առարկայի հունական անունների հետ, բայց ‘հացը’ սնման նույն կարգի առարկա ‘կաղինի’ ֆունկցիոնալ փոխարինումն է, և երբ երկտարր pan-is բառի նախնական տարրը, այսինքն նրա pan, իսկապես pal-an հիմքը հանդիպում է հուն. βαλαν-ος ‘կաղին’ բառին,[2] ապա զարգացման այդ հնագույն աստիճանի վրա վերականգնվում է ոչ թե ամբողջ լատին ժողովրդի կապը հույների հետ, այլ նրա սոցիալ-արտադրական այն շերտի, որը հնուց ընդհանուր լինելով երկու ժողովրդին էլ այդ տերմինի պատմական կրողն էր հանդիսանում։

Հիշյալ սոցիալական խմբավորման բնակավայրը Հունաստանին կամ մի այլ արտասահմանյան երկրի վերագրելու հիմք չկա, որքան խոսքը վերաբերում է նույն այդ բառը լատիներենի մեջ մտցնող ժողովրդին: Ստիպված ենք այդ նույն բանը հաստատել, երբ վրաց. kver ‘մոխրի մեջ թխված հաց’, նախապես՝ ընդհանրապես ‘հացը’ լատիներենում պահպանվել է quer-cu-s ‘կաղնի’, quer-quer-us ‘կաղնյա’ և այլն նշանակող բառի մեջ։

Այդ իսկ պատճառով եթե բերբ. neφel ‘հեղեղել’ բայը մեզ օգնում է վերականգնելու *nepel անունը ջուր նշանակությամբ, փսկ *nepel ‘ջուր’ բառը իր nep թերաձևով ելակետ է եղել մշակելու վերնաշենքային աշխարհի լատինական այնպիսի տերմինը, ինչպես Nep+tun, ապա այդ բնավ չի նշանակում, թե բառը հռոմեացիք վերցրել են աֆրիկացիներից, այլ միայն այն, որ նույն բառն ունեցող սոցիալական շերտը մտնում էր Իտալիայի բնակչության կազմի մեջ, որտեղ (այս կարևորն է) ‘ջրի’ անվան վերնաշենքային առանձնացած աշխարհի տերմինին,

  1. Н. Марр, Скифский язык, ПЭРЯТ, էջ 370-371:
  2. Н. Марр, Готтентоты—средиземноморцы, ИАН, 1928, էջ 412. նույնի Карфаген и Рим, fas и jus СГАИМК, հ. II, էջ 381: