οφ և ϑαλμ-ի հետագա խաչավորումն է կամ միացումը, ըստ որում դրանցից յուրաքանչյուրը իր հերթին արդեն խաչավորված է, նախնական խաչավորման նմուշ է, մեկը ο և φ-ից (հմմտ. δμμα), մյուսը ϑαλ և μ-ից: Սակայն մի կողմ թողած այն որ մարմնի մասերը, նրանց հետ նաև ‘աչքը’ պատկանում են բառարանի ավելի ուշ շրջանի ինվենտարին, երբ, ինչպես պարզել է լեզվահնէաբանությունը, մարմնի անդամներին են փոխանցվել կոսմիական տերմինները, դրանց թվում հատկապես ‘աչքին’, ‘արև’ և ‘լուսին’ լուսատուների անունները,— այնուամենայնիվ ճշտման այնպիսի եղանակի օգտագործման փաստը, ինչպիսին է արդեն երկու խաչավորված ձևավորումների խաչավորումը, ազդանշում է սոցիալ-տնտեսական բարդ փոխհարաբերությունների պատմական պրոցեսը, նրանց լարված աշխատանքը: Ուրիշ ոչ մի բառով, բացի այսպիսի վաղահաս պրոցեսից, չի կարելի բացատրել հնչական լեզվի այն արտակարգ բարձր զարգացումը, որ ունեին հույները։ Բավական հիմք ունենալով հունական լեզվի հին դարում հասած բարձրագույն նվաճումները նույն Հունաստանի տակավին չգերազանցված ճարտարապետակտն և քանդակագործական գեղարվեստական ստեղծագործությունների հետ միատեղ պատմական հավասար արժեք համարելու, դժվար է, հակառակ մատերիալիստորեն հիմնավորվող բոլոր տվյալների, այդ նվաճումները բխեցնել մի ուրիշ աղբյուրից, բացի հենց հունական (նախահունական) հասարակայնության ստեղծարար ուժերից, մի հասարակայնության, որը ստացվել է հայրենի երկրի նախաբնակիչների սոցիալ-տնտեսական սրված փոխհարաբերությունների, նրանց անհաշտ հակասությունների լուծման հետևանքով և հնարավորություն է ունեցել խաչավորման և դիալեկտիկական պարզացման ուղիով շարունակելու և կատարելագործելու տնտեսա-կուլտուրական արդեն նոր, ավելի րարձր շինարարությունը, այդ թվում և մինչ այդ չլսված լեզուն՝ հելլեներենը։ Իսկ հունարենի և բերբերերենի փոխադարձ կապը լատիներենի հետ մեզ այսօր կրկին հետաքրքրում է հնչական լեզվի ստադիալ զարգացման այն աստիճանն ի հայտ բերելու նպատակով, որն ուղղակի հարաբերության մեջ է հայտնապես պատմական, թեկուզ և լատինական լեզվի կազմակերպմանը նախորդած դարաշրջանների հետ։
Երբ մենք նշում էինք հույների ու հռոմեացիների հեռավորությունը առաջին անհրաժեշտության տերմինների մեջ,