Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նշանակությամբ: Նախազգուշացնում եմ, որ այլ կերպ չի բացատրվում նաև ռուսական город[1] ‘քաղաք’ բառը կամ ասորա-կովկասյան karka qalaq[2], որ մենք անախրոնիստաբար ըմբռնում ենք ‘սկզբից’ ըստ ձևի շաղկապելով ‘պարսպապատի’, ‘շրջանակի’ հետ։ Բնակելի վայրերի, գյուղերի, քաղաքների և ավանների Չեչենական և լատինական հասարակ անունների համեմատական ուսումնասիրությունը, ի հայտ բերելով ստադիալ զարգացման մի աստիճանի մյուսին փոխանցվելու տարբեր ուղիները, սոցիալական կառուցվածքի տարբեր բնությունը՝ նշում է, որ նրանց տարբերությամբ էր կանխորոշվում հույների գաղութակուլտուրական տնտեսությունը, հռոմեացիների պետական ոազմա-կուլտուրական տարածումը՝ առանց վերջինների կողմից իրենց հասարակության և նրա գաղափարախոսական վերամշակման խորացման: Հունաստանը և Հռոմը՝ ‘քաղաք’ տերմինի պատմական կերտման նկատմամբ ևս հանդես են գալիս իրարից անկախ կերպով: Լատ. urb-s ‘քաղաք’ ur-be↔or-be հիմքով, որի ol-be տարբերակը Հունաստանի գլխի վրայով Միջերկրածովքի, Սևծովյան և Կովկասի վրայով *kor-be (← *kor-bel հնատիպով հանդիսանում դեռևս ‘գյուղ’ նշանակությամբ մնացած հունական kо-me (χώμη←*kor-mel)-ի նախատիպը: Սակայն հունարենը պահել է նույնի մի շարք տարբերակները, որոնք բնակելի կետերը, լինեին նրանք գյուղ, թե քաղաք, շաղկապում են ստադիալ զարգացման տարբեր աստիճանների կենցաղային գծերի հետ։

Ամենից առաջ ko-me գյուղի անունը, որպես համապատասխան սոցիալական խմբավորման համար հատուկ պաշտամունքի առարկա հանդիսացող տոտեմ, երբեմն անտարակույս եղել է բուսական սննդի և խմիչքի աստվածություն, որտեղից նրա հենց հունական կրկնակը (двойник) նշանակում է ‘խնջույք’, ‘բաքոսյան խրախճան’, Բաքոսի պատվին պարով, նվագով ու երգով արարողություն։ Բայց այս բառի հնատիպի տարրերի նույն կազմը *kor-mer, միայն թե հակառակ խաչավորությամբ, mer-kor-ը առևտրի աստվածության Mer-cur-i-os անվան հիմքն է կազմում, ըստ որում այդ անունն ըստ ծագման համարվում

  1. Н. Марр, Ольвия и Альба Лонга, էջ 671:
  2. Նույն տեղ, էջ 670։ Նույնի Чуваши-яфетиды, էջ 70, Иштарь, էջ 131, 138։ [Տես ИР. т. III, էջ 21, 325]: