է էտրուսկական, մինչդեռ նա ոչ թե հատկապես էտրուսկական է, այլ ընդհանրապես մինչլատինական, այսինքն հաբեթական[1]։
Մի խոսքով, դա ոչ թե նախապատմությունն է, այլ քաղաքաշինության աստիճանի հասած իսկական պատմություն։ Կարելի՞ է արդյոք ոչ միայն բառերի, այլև հասարակական կյանքի և կենցաղի մեջ իսկ եղած տնտեսա-կուլտուրական այսպիսի հարուստ ժառանգության պայմաններում մոտենալ Հռոմի (ոչ պակաս չափով մենք կարող էինք նույնը ասել և Հունաստանի պատմության մասին) պատմության ուսումնասիրությանը, առանց հաշվի առնելու հռոմեական ժողովրդի ծագման և զարգացման պրոցեսի վերլուծման ժամանակ ոչ միայն վերոհիշյալ պատմական նախադրյալները, այլև Իտալիայի պատմության հետագայի մինչև նորագույն ժամանակների հասնող ստադիալ կարգի մի շարք փոխանցումները։ Եվ իրավացի չէ՞ր արդյոք իտալական հնագետ Միլանին, որը հայրենի երկրի «էտրուսկական», ավելի ճիշտ՝ հաբեթական վերապրումներ էր տեսնում տոսկանյան գեղանկարչության վերածնման և ծաղկման մեջ:
Սակայն Միջերկրածովքում ստադիալ զարգացման այնպիսի աստիճանի հասած Մերկուրի աստվածը, որ հացահատիկի և խմիչքի պաշտամունքից էր դուրս եկել, դառնում է առևտրի և քաղաքային կյանքի անձնավորումը, նրա հունական Her+me-s կրկնակը մեր հետաքրքրությունը փոխադրում է Արևելյան Եվրոպա։ Այստեղ նրա երկտարր կազմը, որ ազդանշում է նախապես սոցիալական երկու խմբավորումների միավորումը, որպիսին կոնկրետ կերպով արտահայտվում է կիմերների այսպես կոչվող ցեղական անվան մեջ, բարդանում է երրորդ՝ իոնակական տարրով ի դեմս թերատ t-ի։ Եվ նա նշանակում է կամ ‘աստված’ կամ ‘չար ոգի’ կամ առհասարակ ‘սրբազան վայր’ դաշտում կամ անտառում, դա մերձվոլգյան ժողովուրդների ker+e- me-t[2], Կովկասում մի քանի տարբերակներով միանգամայն վերացական գաղափար, առհասարակ ‘աստված’ նշանակությունն ստացած բառն է, որ շաղկապում է Կովկասը ոչ միայն ֆիննական հյուսիսի և սեմիտական հարավի, այլ հասկանալի է, նաև