հանգում են կոլխական կամ սկոլոտական, այսինքն սկյութական սոցիալական մի զանգվածի երեք խմբավորությունների ծնունդ հանդիսացող *karta, *korto, *kerte հնատիպերին:
Հույների ասածը կրկնելով, մեզ սովորեցնում են, թե սկյութացիք նոմադներ և երկրագործներ էին։ Հապա սկյութացի զորականները, հապա սկյութացի առևտրականները, հապա սկոլոտ-կոլխե՞րը, այսինքն քաղաքաշինությամբ և ոսկեխուզությամբ զբաղվող նույն սկյութացիք, որ հույներն արտացոլել են լեգենդի մեջ։
Եվ արդյո՞ք երկրագործությունը բացասում է առևտուրը։ ‘Քաղաք’ տերմինն ինքը, եթե վերնաշենքային երկնային պատկերացուներից երկիր իջնենք — իր պատմությամբ տերմինոլոգիաբար առևտրական կետ ‘քաղաքը’ կապում է երկրագործական բջիջ ‘բակի’ հետ: ‘Քաղաք’ անվան թվարկված բոլոր տարբերակները երկտարր են, նրանց նախորդել է մերձվոլգյան ֆիննական աշխարհում պահպանված միատարր kar ‘քաղաք’ բառը, բայց kar հաբեթականների մոտ նշանակել է և ցարդ նշանակում է ‘դուռ’, ‘բակ’ (վրաց. kar), լինի նա երկրագործական, նույնիսկ կալվածքի ‘բակ’, թե իջևանելու ‘բակ’:
Երբ փաստ է այդ գետերի ուղղությամբ առևտրական մեծ ուղիների գոյությունը քաղաքաշինության մեջ հաբեթական տերմինոլոգիայի առկայությամբ, որի շնորհիվ պահպանվել են պատմական իսկական, տակավին հաբեթական տերերի անունները, նախապատմություն է արդյոք մեր առաջ, թեկուզ և նա տեղի ունեցած լինի մինչև արաբ-սեմականները կամ իրանացի-պարսիկները միայն, երբ փոխանակության միավորի սկյութական բառը, սրանց ազգային անունը, որ մինչև ռուսներն (իսկ որոշ կենդանի, տավար, հոտ նշանակությունից փոխանցվել է ոսկու, հաբեթական ժողովուրդների մոտ պահել է ‘տավարի’, ‘հոտի’, ‘երամի’ և այլի նշանակությունը և ‘ոոկի’ նշանակությամբ հետագայում հրապարակ եկած պարսիկների և արաբների համար հնուց գցված առևտրական ուղիներով, որպես առևտրի կենդանի բառ, ‘ոսկի’ նշանակությամբ հասել է մինչև գերմանացիները և ծովամերձ արևմտյան ֆինները, իսկ մինչև մերձվոլգյան ֆինները նաև ‘տավարի’ իմաստով, նախապատմությո՞ւն է արդյոք այս։
Գուցե նախապատմություն է ոչ միայն ֆինների և հայերի համար, թերևս նաև սկյութացիների, բայց ոչ մեզ համար,