‘շուն’, հետագայում ‘ձի’, ‘հեծելազոր’, ‘ասպետական հեծելախումբ’, ‘дружина‘, հետագայում վերածվել է դասի անվան. aznaur ‘ազնվական’ բառը տառացիորեն նշանակելով azn-ի որդի՝ իսկապես՝ ‘zan-ի որդի’, ‘ձիավորի որդի’ (լատ. equites) ‘ասպետ’: Այստեղից է հունական ավանդության ya-zon դեռևս այն ժամանակ գոյություն ունեցող սոցիալական խմբավորման էպոնիմիկ նախածնողը, տառացիորեն ‘տղամարդ’, ‘այր’ (ya)+‘ձի’ (don), ինչպես և аma-don նշանակում էր ‘կանանց հեծելազոր’, տառացիորեն՝ ‘կին (ama) + ձի (dօո)’:
Այդսլես է և վրացական ուշ շրջանի ազնվականության qarϑ-ների, վրացական-ավատատեր զորականների ծագումը, որոնք կրում էին qe+d-ar, տառացիորեն՝ ‘ձի’ անունը qe+dan (հայերեն he-tan)-ից, որ վրացական qe-dn-a ‘հեծնել’ բայի հիմքն է: Այդ բառն ունի բարբառային տարբերակը, դա ծանոթ, այսպես կոչվող տեղանունն է, իրականում պարզապես ‘հեծելազորի’ անուն, որպիսին է բազմաչարչար qa+z-ar տերմինը, որին աստիճանաբար փոխանցվել է, ռուսերենից և թուրքերենից մինչև վրացերենը, փոփոխականություն ունեցող կազմից բաղկացած էթնիկական նոր կազմավորման անվան դերը։
Կարելի՞ է արդյոք զբաղվել Վրաստանի կամ Ռուսիայի ավատակարգի կազմավորման պրոցեսով առանց հաշվի առնելու այն, ինչ ազդանշում է լեզվի հնէաբանությունը։
Նախապատմությո՞ւն է արդյոք գլխավոր գետերի և նրանց վտակների անունները, որոնք և՛ հարավում, և՛ հյուսիսում բոլորն էլ հաբեթական են։ ‘Դոն’ ոչ միայն ‘ջուր’ է նշանակում, ինչպես և Վոլգայի հին անունը Rha, այլ հավասարապես նաև ‘ձի’, ‘նժույգ’: Օսականն այստեղ, ինչպես և իրանականը, տեղ չունեն: «Վոլգան» հնէաբանական պարզաբանմամբ դուրս եկավ ‘ջուր — գետ’ և ‘գետ - ձի’[1]։
Ննախապատմությո՞ւն է արդյոք իրենց անունների ընդհանուր սիստեմով և հենց ‘քաղաք’ տերմինի նմանությամբ, այսպես կոչվող ազգակցությամբ կապված քաղաքների կառուցումը այս մեծ գետուղիների շուրջը։ Չէ՛ որ ‘քաղաք’ անվան բազմաթիվ տարբերակները հյուսիսից մինչև կովկասյան հարավը և դենը, ինչպես „город”, “град”, kert, каrка, kalaq, karϑa և այլն
- ↑ Н. Марр, Приволжские и соседящие с ними народности в яфетической освещении их племенных названий, էջ 690։