Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թույլ բաղաձայններով, երկարներում` խուլ հ-ով, ձայնեղ γ-ով և ուժեղ բարձրացող ḱ, ğ, q-ով և այլն, ընդհատներում՝ խուլ .-ով, ձայնեղ у-ով և ուժեղ բարձրացող ḳ, g, q’-ով և այլն։

Եթե պարզաբանենք այս տարրական տերմինները, ինչպես և այն, որ սուլականները (sifflant) և շչականները (chuintant) հաբեթական տեսության մեջ միավորվում են «սիբիլանաներ» (սուլա-շչական սեռային տերմինով, իսկ «սպիրանտներ» բառը գործ է ածվում բացառապես ետնալեզվայինների նշանակությամբ՝ երկար և ընդհատ ետնալեզվայինների նույնպիսի միավորման համար, ապա մենք ստիպված կլինենք կարդալու ոչ թե մի տասնյակ ժամ, այլ առնվազն մի երկու սեմեստր տևող էպիզոդիկ դասընթաց։

Մյուս կողմից էլ այս բոլոր տեխնիկական բառերը հարկավոր է իմանալ, քանի որ այլապես կոնկրետ կերպով չի հասկացվի, թե ինչի մասին է խոսքը, երբ մենք ասում ենք «սուլա-շչական ճյուղ», «սուլական խումբ», «շչական խումբ»։ Ըստ ֆորմալ դասակարգման, Կովկասի հաբեթական լեզուները բաժանվում են երկու ճյուղի՝ սիբիլանտ և սպիրանտ, իր հերթին «սիբիլանտ ճյուղը՝ որ ամենից ավելի մշակված ձևով է ներկայացված, բաղկացած է երկու խմբից.

1. Սուլական խմբից, որին պատկանում են վրացական երկու լեզուներն էլ՝ թե բարձր դասի հին գրական (ֆեոդալական) լեզուն, թե, այսպես կոչված, ռամկորենը՝ անցյալում ստորին խավերի, գյուղացիական զանգվածների լեզուն, որը միջին դարերից սկսած, մանր ազնվականության և քաղաքիկների նշանակության բարձրացմամբ, իսկ 19-րդ դարում գյուղացիների ուժեղացմամբ և մանր բուրժուազիայի ու բանվորների աճմամբ լրիվ չափով ճանապարհ է բաց անում իր համար դեպի գրականությունը։

2. Շչական խմբից, որին պատկանում են մեգրելական և ճանական՝ մինչև այժմ անգիր լեզուները, որոնք ներկայումս գլխավորապես գյուղացիական բնակչության լեզուներ են։ Դասընթացում մենք կպարզաբանենք, թե ավելի ճշտորոշ ինչով են արտահայտվում սուլական և շչական կառուցվածքի լեզուների փոխադարձ ընդհանրությունն ու տարբերությունը, բայց պետք է իմանալ գոնե այն, թե ինչին են վերաբերում «սուլական»,