«շչական» սահմանումները, ձևականորեն ինչ է հասկացվում «սիբիլանտ» և «սպիրանտ» տերմիններով և արդեն ռեալ կերպով ինչ է նկատի առնվում, ինչպիսի լեզուներ, երբ խոսում են Կովկասի սուլական և շչական խմբերի մասին։ Այդպիսի սուլական և շչական խմբերի փոխհարաբերություններ նկատվում են նաև Կովկասի սահմաններից դուրս, մինչև իսկ այնպիսի լեզուների միջև, որոնք ներկայումս բնավ էլ հաբեթական չեն, օրինակ, ինչպես կտեսնենք, տաճկերենի և չուվաշերենի միջև, Վոլ-Կամայի, այսինքն՝ Վոլգայի և Կամայի լեզուներում, ոչ միայն չուվաշերենում, այլև ֆիննական լեզուներում։ Ֆիննական լեզուներում ընդհանրապես, վոլգա-կամյաններում հատկապես, Կովկասի հաբեթական լեզուների հնչյունային փոհարաբերությունները, այդ թվում նաև սուլական և շչական խմբերի փոխհարաբերությունները, նկատվում են զարմանալի ցայտունությամբ[1]. այդ նույնը մենք նկատում ենք վերապրուկային ձևով այնպիսի անվիճելիորեն հնդեվրոպական լեզուների փոխհարաբերությունների մեջ, ինչպես են Եվրոպայի դասական լեզուները՝ հունարենը և լատիներենը։ Ում համար հետաքրքրական է իմանալ մանրամասները, հանձնարարում եմ կարդալ «ԳԱ Զեկույցների» մոտալուտ պրակը, այն է՝ նրա մեջ տպվող „О слоях различных типологических эпох в языках прометеидской системы с точки зрения яфетической теории (ИАН, 1927)“ հոդվածը։
Կանգ չեմ առնի այնպիսի տերմինների վրա, որոնք, ի դեպ, իմ մտցրածը չեն, ինչպես են փնջային նշանակությունները, բայց նոր տեսության մեջ հատկապես ուժեղ կերպով օգտագործվում և ճշգրտվում են, երբ բառին ամրացվում է իմաստոաբանորեն оրինաչափ կերպով հաստատված նշանակությունների գումարը։
Այդ ամենը կարելի էր իմանալ վաղօրոք, ինչպես և հնչյունների նկատմամբ կիրառվող «դիֆուզ» տերմինը, որ հնչյունների համար օգտագործում են ֆիզիոլոգները, իսկ մեզ մոտ ստանում է առանձնապես խորացրած, ասենք և ընդլայնված նշանակություն, նույնիսկ սոցիալական երևույթների բնագավառում։ Հնչյունների
- ↑ Տես Н. Я. Марр, Пережиточные взаимоотнощения свистящей и шипящей групп в огласовке мокша и эрзя мордовского языка. (ДАН, 1927 г., էջեր 143-147, И. Р. հ. V, էջեր 380-384) և այլ աշխատություններ: