Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առհասարակ արյունակցական միավորման ամեն մի անունից օգտվելու հնարավորությունը քանի որ սկզբնական միավորումները, ինչպես ցույց է տվել լեզվի հնէաբանությունը, տնտեսա-հանրայնորեն ծագող կոլեկտիվներ են՝ ագնետիկ, և ոչ թե ըստ արյան, ոչ թե կոգնատիկ, ոչ թե արյունակցական ազգակցությամբ, այլ շահերի ընդհանրությամբ և դրանց բավարարման համար տերիտորիապես որոշվող տեխնիկայի ընդհանրությամբ ծագող կոլեկտիվներ:

Թերևս ես չեմ կարող վստահ լինել ձեր ծանոթությանը նաև չորս տարրերի դրույթին կամ ուսմունքին, այսինքն՝ այն բանին, որ բոլոր լեզուների բոլոր բառերը, ինչ չափով որ նրանք միևնույն ստեղծագործական պրոցեսի արդյունքն են, բաղկացած են ընդամենը չորս տարրից, ամեն մի բառը մեկ կամ երկու, հազվադեպորեն երեք տարրից. որևէ լեզվի բառարանական կազմի մեջ չկա այնպիսի բառ, որ բովանդակի որևէ բան այդ միևնույն չորս տարրերից դուրս:

Այդ չորս տարրերը նշանակում ենք լատինական A, B, C, D գլխատառերով. նրանք, որ մենք իսկ առաջ անվանում էինք SAL, BER, YON, ROШ ցեղանվանական բառերով, յուրաքանչյուր բառի ձևական հնէաբանական վերլուծության հիմք են, առանց նախապես այսպիսի վերլուծություն կատարելու, առանց բառը նրա մեջ առկա մեկ, երկու կամ ավելի տարրերի քանակի տարրալուծելու չի կարելի համեմատել, առանց այդպիսի վերլուծության համեմատական մեթոդը իրական չէ: Սակայն այս քանակական կամ ձևական վերլուծությունը դեռևս նույնպես ոչնչի չի պարտավորեցնում, քանի որ մարդկային լեզվում ընդամենը չորս տարրի գոյության պայմաններում ստացվել է ձևական պատկերով միմյանց համահնչյուն կամ համընկնող, բայց միմյանց հետ ընդհանուր ոչինչ չունեցող բառերի այնպիսի քանակ, որ նրանց պատահական նույնականությունն ամենուրեք կարող է հանգեցնել և իսկապես հանգեցնում է անհամար թյուրիմացությունների, չնայած, այսպես կոչված՝ հնչյունաբանական օրենքներին, որոնց պահանջները նրանք հաճախ լիովին բավարարում են: Փրկում է միայն երկու տեսակի որակական վերլուծությունը, մեկ՝ հասարակ որակական, ասես ֆիզիկական վերլուծությունը, երբ համահնչյունությունն ստուգվում է բառի իմաստով, այսպես կոչված իմաստաբանական վերլուծությունը, ընդորում իմաստը հաստատվում է ոչ թե այս կամ այն գրավոր կամ առհասարակ