դասակարգային լեզվում գործածվելու հիման վրա սահմանված պատկերացումով, ինչպես այդ ընդունված է հնդևրոպական լեզվաբանության մեջ, այլ լեզվի հնէաբանության օրենքներով։ Մյուս վերլուծությունը ավելի բարդ, ասես քիմիական վերլուծությունը նույնպես իմաստաբանական է, երբ իմաստը ստուգվում կամ հավաստվում է նախ և առաջ նյութական կուլտուրայի պատմությամբ, ինչպես նաև հասարակական ձևերի պատմությամբ և ապա վերնաշենքային հասարակական կատեգորիաների՝ արվեստի, գեղարվեստի և այլն պատմությամբ։
Տալ բառի մեջ եղած տարրերի կազմի ճիշտ որոշումը՝ հաշվի առնելով լեզվի և՛ այս իդեոլոգիական մոմենտները, այնքան էլ դյուրին չէ, ինչպես կլիներ այն դեպքում, երբ խոսքը վերաբերեր լոկ ձևական վերլուծության գործադրությանը, բառի մեջ 4 տարրերի քանակական և նյութական (հնչյունային) առկայության որոշմանը։ Թե այդ ինչ չորս տարրեր են, որոնք են, և ինչու գոյություն ունեն նրանք զանազան տեսակները, այն է՝ խաչավորում, միացում և այլն,− այդ մասին կխոսենք դասընթացի մեջ։
Անձամբ ընդամենը երեք տարի առաջ ես պատիվ ունեցա Բաքու հրավիրվելու Ադրբեջանի հետազոտության և ուսումնասիրության Ընկերության կողմից, և այն ժամանակ հարկ եղավ այստեղ՝ համալսարանում, զեկուցում կարդալ պաշտամունքի առարկայի, կին աստվածուհի Իշտարի մասին, որը հետաքրքրական է նաև որպես բանալի Ադրբեջանի անվան վերլուծության համար։ Բայց այդ ինչ կապ ունի Ադրբեջանի լեզվի գիտակցման հրատապ խնդրի հետ,− մի որ թվում է թե, եկվոր է՝ կամ գաղթման միջոցով է բերվել այստեղ։ Որքա՜ն շատ ջուր է հոսել այդ ժամանակից ի վեր։ Ասենք այն ժամանակ էլ այդ նախապատմական Iurtar տերմինը պաշտամունքորեն կապակցում էր Միջագետքն ու Ադրբեջանը Վոլգայի չուվաշների և Իտալիայի էտրուսկների հետ, բայց նախապատմական էպոխան հատկացվում էր Միջերկրածովքում մեկուսացած իրենց հատուկ ռասայական ծագումն ունեցող հաբեթականներին, որոնք հակադրվում էին թվում էր թե, այլ ռասայի ժողովուրդների, այսինքն՝ այսպես հնդևրոպացիներին, և լեզվի նոր տիպերի ծագման հարցի ամբողջ ծանրությունը դրվում էր գաղթման վրա, իրենց ծագումով նոր ժողովուրդների երևան գալու և եկվոր ցեղերի լեզուն անդրածին հաբեթիդների լեզուների հետ խառնվելու վրա։ Գաղթերն ու նրանց հետ կապված խաչավորումները բոլորն էլ