լիովին համապատասխանում էր նյութերի ընդգրկմանն ու ըմբռնմանը, նրանց պարզվածության աստիճանին։ Ասենք հենց հիմա էլ, երբ այդ ըմբռնումը խորացել է և ճշգրտվել, կասկածում եմ, կարելի՞ է արդյոք ձևակերպել, երբ տալիս ես համառոտ շարադրանք, այն էլ մի շարադրանք, որը դյուրըմբռնելիության համար պահանջում է պարզացում,− այնքան արտասովոր բարդ են իրենք՝ երևույթները: Եվ այնուամենայնիվ ընդարձակորեն մեջ բերված մեր իսկ ձևակերպումները այնքան են հեռու մեր առաջ բացահայտված իրականության ճշգրիտ վերարտադրությունից, այնքան կոպիտ անճշգրիտ են, որ շատ հարմար է նմանեցնել մի դրության, երբ դիցուք Բեթհովենի ստեղծագործությունները մտածեին նվագել առանց նկատի առնելու դիեզներն ու բեմոլները, կամ երբ արևելյան երաժշտությունը կատարում են եվրոպական նվագարանով, որը չունի նրա մասնային գամմաների ամբողջ հարստությունն արտահայտելու տվյալները:
Չխոսելով այն մասին, որ «սիստեմի» փոխարեն դեռևս պահպանվել էր «ընտանիք» տերմինը, փաստերից ստիպված լինելով մերժել լեզուների ռասայական զանազանությունը, հետևաբար մերժել արդեն ոչ թե ընտանիքների, այլ սիստեմների համապատասխան հակադրումը, մենք այնուամենայնիվ դեռևս շարունակում էինք տվյալ սիստեմի ամեն մի անդամը պատկերացնել որպես նրա կատարյալ ներկայացուցիչ, ասես արյունակցական ազգակցությամբ նրանից ծագող, և խոսում էինք «մաքուր հաբեթական լեզուների» և «կատարյալ հնդևրոպական լեզուների» մասին և այդ կարծեցյալ մաքուր և կարծեցյալ-կատարյալների միջև խիստ կտրուկ կերպով էինք զանազանում իբրև անցողիկներ մի քանի լեզուներ՝ ըստ նրանց պատկանելության մարդկային լեզվի զարգացման մի ինչ որ հատուկ միջանկյալ էտապի բայց իսկապես չնայած հիմնական մտքի, որպես վերացական ընդհանրացման, ամբողջ ճշտությունը, փաստացի գրությունը դրսևորում է այնպիսի կերպավորությունների կոնկրետ լեզուների փոխհարաբերությունների մեջ՝ յուրաքանչյուր լեզուն իր ամբողջությամբ վերցրած, որ նրանցից որն էլ դիտես, կանգնած կլինի զարգացման այս կամ այն անցողիկ էտապի վրա։ Այդ վիճակում է նմանապես այսպես կոչված՝ հնդևրոպական լեզուների հակադրումը հաբեթականներին, որպես պատմական լեզուների հակադրումը նախապատմականներին,