Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մինչդեռ հաբեթական խոսվածքի պատմական մոռացված շրջանների լեզվական տարբեր սիստեմների ավելի խոր վերլուծությամբ ավելի ու ավելի է պարզվում, որ այսպես կոչված հնդևրոպացիներին նախորդած ժողովուրդները մինչև այդ նույն «հնդևրոպացիների» ծագումը ապրել են պատմական կյանքով։ Եվ Միջերկրածովքի այդ պատմական կյանքին անմիջականորեն մասնակցել են, նրա կերտողներ են եղել բացի հաբեթիդներից, նաև այլ սիստեմների լեզու ունեցող ժողովուրդներ, որոնք այդ ժամանակից ի վեր նետվել են, ասես անհասանելի հեռուները և՛ արևելք՝ ընդհուպ մինչև Խաղաղական օվկիանոս, և՛ հարավակողմ՝ ընդհուպ մինչև Աֆրիկայի հարավը։ Իսկ տաճիկ կամ թյուրքական սիստեմի ժողովուրդնե՞րն էլ նրանց մեջ են. պատասխանում եմ. այդ առայժմ պրոբլեմ է, բայց այնքան հասունացած պրոբլեմ, որ մնում է միայն քաղել այն որպես հասած պտուղ։ Ճիշտ է, այդ ժամանակից հետո միջավայրից կտրված ձևով լեզվաբանորեն հաստատված հիմնական մտքերն սկսել են նյութականանալ շնորհիվ այն բանի, որ լեզվի նոր ուսմսւնքը կապակցվել է տնտեսության և հասարակայնության պատմության հետ, որին կարող է հետաքրքրվողը ծանոթանալ իմ այնպիսի հոդվածներով, ինչպես օրինակ՝ 1. „Средства передвижения, орудия самозащиты и производства в до-истории (к увязке языкознания с историей материальной культуры”) Թբիլիսի Կովկասյան Պատմա-Հնագիտական Ինստիտուտի Լենինգրադի հրատարակություն, 1926. 2. „Лингвистически номечаемые эпохи развития человечества и их увязка с историею материальной культуры” ՆԿՊԱ Հաղորդումներում, հ. 1-ին, էջք 37—70. 3. „Скифский язык”, „По этапам развития яфетической теории" ժողովածուի մեջ (1926, էջք 336—387): Այստեղ հիշատակված աշխատություններից վերջինում, լեզվի քննարկումը արդեն ոչ մի չափով չի մնում որպես տնտեսությունից և հասարակայնությունից կտրված վերացականություն։ Այստեղ առաջին անգամ ենք մոտենում նյութական կուլտուրայի երկու համաշխարհային տերմինների հարցի կոնկրետ դրմանը,− տերմիններ, որոնք հավասարապես նշանակում են մետաղների դարի մի առարկա, այն է՝ թանկագին մետաղ ‘ոսկի’ տերմիններից մեկը սկյութական է, կարծես թե ասիական, և այդպիսին հանդիսացավ ռուսերեն։ „зоото„-ն (ոսկի) մի շարք տարատեսակներով, այդ թվում և թուրքական altun-ը. մյուս տերմինը իբերական