Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԼԵԶՎԻ ՈՒՍՄՈՒՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՍԸՆԹԱՑ

§ 1. Իմ «Գիրք և գիր - տերմինների ծագումը հաբեթական տեսության լուսաբանությամբ»[1] աշխատության մեջ խոսելով հաբեթական տեսության արդի վիճակի փոխհարաբերությունների մասին նրա մոտիկ անցյալի հետ, այսինքն՝ ինչ դրություն որ կար նրանից ընդամենը մի երեք տարի առաջ, մենք նշել ենք հետևյալը. «Հաբեթական լեզվագիտությունն այն ժամանակից ի վեր կարողացել է ոչ միայն շարժվել առաջ և յուր արմատներն ավելի խոր գցել մասսայական նյութի բնաշերտը, այլև երկփեղկվել երկու ինքնուրույն դիսցիպլինի, երկու օրգանապես, մանավանդ ժառանգորդության գծով, կապակցված դիսցիպլինի, մեկ ուսմունք հաբեթական լեզվագիտությունն է, այսինքն հաբեթական լեզուների ուսմունքը, լեզուների, որոնք հանդիսանում են հատուկ [սիստեմի այսպես կոչված] ընտանիքի լեզուներ, որոնք իրենց ից ներկայացնում են ըստ լեզվի տիպոլոգիայի Աֆրեվրասիական [ես հիմա կավելացնեի՝ և Ամերիկան, Օվկիանիայի և Ավստրալիայի հետ] նախապատմական լեզուների վերապրուկներ և ներկայումս օթևանած են երեք լեռնային երկրներում. արևելքում՝ Պամիրի գոտում, արևմուտքում՝ Պիրենեյներում մեկական լեզու և Կովկասում՝ զգալիորեն մեծաթիվ և զանազանատիպ մասսայի կազմով: Մյուս ուսմունքը՝ հաբեթական տեսությունն ընդհանրապես, լեզվի նկատմամբ կիրառած մի ընդհանուր ուսմունք է լեզվի մասին, նրա ծագման մասին, լեզուների զանազան [սիստեմների այսպես կոչված] ընտանիքների փոխհարաբերությունների մասին՝ դրանք վերցրած իրենց ստատիկ վիճակում, մարդկության հնչյունային լեզվի, զարգացման

  1. Книга о книге հրատ. պետ. Հանրային գրադարանի Լենինգրադի գրքագիտական ինստիտուտի (էջ 45) և շարունակութ. [Ընտիր երկեր, հ. 3-րդ, 219—245]։