Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զանազան էտապների նստվածքների փոխհարաբերությունների և նրա ինչպես ձևական, այնպես էլ զաղափարախոսական տիպոլոգիայի էվոլուցիաների մասին»։

§ 2. Մեր այս դասընթացի առարկան հաբեթական տեսությունն է ընդհանրապես, այսինքն՝ ընդհանուր ուսմունքը, որ վերաբերում է հավասարապես բոլոր լեզուներին, հավասարապես կարևոր և նույնիսկ անհրաժեշտ է բոլոր նրանց համար, ովքեր ուսումնասիրում են մի որևէ լեզու, ցանկանալով գիտակցել նրա կաոուցվածքը, ինքնին հասկանալի է, որ հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր պատրաստվում են հետազոտել, առավել ևս արդեն հետազոտում են որևիցե լեզու՝ հաբեթական, թե ոչ-հաբեթական, և էականապես անհրաժեշտ է այսպես կոչված հումանիտար գիտություններով, իսկասլես ասած՝ հասարակական գիտություններով, նրանցից որ մեկով ուզում է լինի, զբաղվող ամեն մի աշխատողի համար, քանի որ հաեթական տեսությունը թեև լեզվաբանական, շոշափում է մարդու, որպես արդեն ոչ թե հասարակական ստեղծագործողի վերաբերյալ բոլոր գիտությունների հիմնական շահերը, սկզբունքային համենայն դեպս, ծագումաբանական պրոբլեմները: Լեզվի հաբեթական ուսմունքը, ընդհանուր ուսմունքը օրգանական կապակցություն ունի նյութական կուլտուրայի պատմության, հետևաբար տնտեսության և էկոնոմիկայի հետ, նույնպիսի կապակցություն ունի հասարակական ձևերի պատմության, հետևաբար սոցիոլոգիայի հետ՝ բառիս թե լայն, թե նեղ իմաստով առած. ինքնին պարզ է, որ ինչ որ չափով գոյություն ունի այսպիսի օրգանական կապակցություն նյութական կուլտուրայի պատմության և հասարակական ձևերի պատմության հետ, իր գիտական պրպտումների մեջ առանց նրան գործ տեսնել չի կարող ոչ մի հնագետ, ոչ մի էթնոլոգ, ոչ մի արվեստի պատմության մասնագետ, ոչ մի բանարվեստով զբաղվող գրականագետ զբաղվելիս լինի նա մինչև այժմ դասակարգային գրավոր թե ժողովրդական գրականության պատմությամբ, ժողովրդական էպոսով ու ֆոլկլորով, նմանապես դասակարգային, բայց արդեն ապրած-գերապրած դասակարգային կուլտուրաների նստվածքներով, թե հետազոտելիս լինի կուլտուրական սյուժեների կամ գեղարվեստական կերպարների ու ձևերի ծագումը: Վերջապես (և այս բնավ էլ հետինը չէ) լեզվի ընդհանուր