Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Марксизма“-ի գերմանական սերիայով: Այդ հոդվածն ամենից ավելի է մոտ հաբեթական տեսության արդի վիճակին, թեև մեկ տարի առաջ կազմված լինելով, այն արդեն հետ է մնում այդ տեսության հասած իր զարգացման արդեն նոր էտապից։

§ 7. Որպեսզի հասկանալի լինի, թե տեսությունը ինչ ճանապարհ է անցել սրանից ուղիղ քառասոն տարի առաջ տեղի ունեցած իր ծագման մոմենտից մինչև այս տարվա սկիզբը, բավական է նայել „О происхождении языка“ ցիտված հոդվածում առաջադրված մարդկային լեզվի զարգացման ծագումաբանական ծառին,[1] որտեղ միմյանց հետ իրենց օրգանապես կապակցված լինելու արտահայտությունն են գտել բոլոր լեզուները, բացի ամերիկյան աֆրիկական լեզուներից, որոնք ներկայումս արդեն նկատի են առնված նույնպես մտցվելու նրա մեջ, և զուգադրել այդ տեսությունն այն դրույթին, որ պաշտպանում էինք մենք այդ նույն տեսության զարգացման սկզբնական ստադիայի աշխատանքի ընթացքում, իբրե հերքում Կովկասի իսկ լեզուների լիակատար մեկուսացվածության վերաբերյալ մինչ այն ժամանակ գոյություն ունեցող հայացքի։ Իսկապես ասած այն ժամանակ խոսքը վերաբերում էր առաջին հերթին վրացերեն լեզվին։

Սակայն չպետք է մոռանալ և այն, որ լեզվագիտութան զարգացման նախնական ստադիաներում,- լեզվագիտություն, որ այն ժամանակ մի ուսմունք էր լեզուների այս կամ այն խմբի մասին, որ ընկալվում էր սկզբում առանց հետնագույն շրջանի ճշգրտման, չգիտես իբրև առանձին ընտանիք, թե առանձին սիստեմ, մինչև անգամ Կովկասի լեզուների մեկուսացվածության հարցը որևէ չափով դոգմա չէր: Բոպը՝ լեզվի ձևական, հնդեվրոպական ուսմունքի հիմնադիրը, հաբեթական սիստեմի հիմնական լեզուներից մեկը, վրացերենը, որ ի դեպ, այն ժամանակ միակ ուսումնասիրվող և գիտական գրականության մեջ հայտնի լեզուն էր, պարզաբանել էր որպես հնդեվրոպական ընտանիքին պատկանող լեզու, և այդ կարծիքը պատրաստ էր ընդունելու, (կարելի է ասել ընդունում էր) այն ժամանակվա միակ վրացագետ Բրոսսեն, սակայն այդ նրան չէր խանգարում վրացերեն

  1. Untur dem Banner des Marxismus Jannar, 1926, էջեր 558—559, ըստ էության այդ նույն աղյուսակը կա նաև „По этапам развития Яфет. теории“ մեջ, էջ 314: