Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

§ 6. Հաբեթական լեզուների վերաբերյալ հատուկ ուսմունքը նույնպես տեսական ուսմունք է, բայց նրանց շահերի, հենց հաբեթական լեզուների շահերի սահմաններում։

Հետևաբար հաբեթական լեզվագիտության, հատկապես հաբեթական լեզուների ուսմունքի դասընթաց են չեմ կարդալսւ: Նրանց համեմատական քերականությունը պահանջում է գիտենալ մի շարք այնպիսի լեզուներ, որոնք շատ քչերին են ծանոթ ոչ միայն կենտրոնում, այլ մինչև անգամ Կովկասում, մինչև անգամ այստեղ՝ Բաքվում հենց հաբեթական լեզուների շրջապատում. այն պահանջում է և հատուկ պատրաստություն: Բայց հաբեթական լեզուների վերաբերյալ որոշ տեղեկություններ այնուամենայնիվ պետք է ունենալ. ասենք առանց հատկապես հաբեթական լեզուների ինչպես ձևական, այնպես էլ իդեոլոգիական համեմատական քերականության տարրերի հազիվ թե հեշտ լինի լիովին յուրացնել մեր ընդհանսւր դասընթացի բովանդակությունը: Հաբեթական լեզվագիտության վերաբերյալ այդ անհրաժեշտ տեղեկությունները և նրա համեմատական քերականության այդ տարրերը ես մտցնում եմ մեր դասընթացի մեջ: Իսկ նրանց, որոնք կցանկանան իրենց կողմից որոշ ջանքեր գործադրել այս դասնթացն ավելի լավ յուրացնելու, նրա մեջ շարադրված մտքերը խորացնելու և ճշգրտելու համար, կարող է օգնել հարցիս վերաբերյալ գրականությունը, որից Ձեր ուշադրությանն եմ առաջարկում „Абхазский аналитический алфавит (К вопросу о реформах письма)” աշխատությունը, հրատ. Արևելյան կենդանի լեզուների Լենինգրադի ինստիտուտի տառադարձությանը ծանոթանալու համար և „Классифицированный перечень печатных работ по яфетологии“. հրատարակություն (2-րդ հրատ.) ՍՍՌՄ Արևելքի ժողովուրդների էթնիկական և ազգային կուլտուրաների Մոսկվայի ինստիտուտի՝ գոյություն ունեցող հոդվածների նկատմամբ ընդհանուր կողմնորոշման համար: Մեր դասընթացի ընկալումն ունկնդրի համար զգալիորեն կարող է հեշտացնել այդ նույն ինստիտուտի մեկ ուրիշ հրատարակություն՝ իմ հոդվածների „По этапам развития яфетической теории“ վերնագրով ժողովածուն (այդ հոդվածներից առանձնապես կհանձնարարենք „О происхождении языка“ աշխատությունը, որի գերմաներեն թարգմանությունը լույս է տեսել „Unter dem Banner des Marxismas“ ժուռնալի դեռևս անցյալ տարվա [1926] հունվարի համարում, „Под знаменем