Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մնացորդն է երբեմնի խիստ մեծաթիվ մի խմբի, որ տարածված է եղել կովկասյան պարանոցում դեռևս նախքան սեմիթական, արիական և ուրալա-ալթայան ցեղերի Կովկաս և նրանից հարավ գալը»: Բացահայտելով Վիեննայի և Պետերբուրգի պրոֆեսորների հայացքների փոխհարաբերությունը արևելյան լեզուների ֆակուլտետի մի ուսանող, Ձեր խոնարհ ծառան, ի հերքումն երկու գիտնականների կարծիքի այն մասին, թե վրացերենը, իսկ նրա հետ Կովկասի և՛ մյուս արմատական լեզուները կատարելապես մեկուսացած են, մի հոդվածում (վրացերեն), որ զետեղված էր 1888 թ. «Իվերիա» թերթում, առաջացրեց վրացերենի ազգակցության թեզերը սեմիթականների հետ: Այդ թեզը հենց այն ժամանակ ձևակերպված էր այսպես. «Վրացերեն լեզուն իր մարմնով ու ոգով, այսինքն՝ բառարմատների և քերականական կառուցվածքի տեսակետով, ազգակցության մեջ է գտնվում լեզուների սեմական ընտանիքի հետ. սակայն նրա կապը հիշյալ լեզուների հետ այնքան սերտ չէ, որքան այս վերջիններինը միմյանց հետ։ Ըստ երևույթին, վրացերեն լեզուն (իսկասլես ասած երեք լեզուները՝ վրացերենը, մեգրելա-ճաներենը և սվաներենը) ծագում է մի նախալեզվից, որ համարյա նույնքան նման է սեմիթական լեզուներին, որքան որ սեմիթական լեզուները նման են միմյանց»։

Այս թեզին նախադրել էինք հետևյալ տեղեկանքը. վրացերեն լեզվի սեմիթականների հետ ազգակից լինելու միտքը գիտության մեջ արտահայտվել է և առաջներում ևս, բայց հարևանցիորեն և առանց այն հիմնավորելու թեկուզ այն թույլ փորձի, որը գիտնականներին պետք եղավ, որպեսզի ապացուցեն մեր լեզվի ուրալա-ալթայան կամ հնդևրոպական լեզուների հետ մոտիկ կամ ազգակից լինելու միտքը։ Առաջին այսսլիսի փորձն ապարդյուն չեղավ։ Դեռևս մի երեք տարի սրանից առաջ [այս նշանակում է 1885—1886-ին, այսինքն ուղիղ 41 տարի սրանից առաջ] ես գտա մի հետք, որը հնարավորություն տվեց բացահայտելու վրացերենի բնորոշ առանձնահատկությունները: Արաբերենին ծանոթանալուց հետո ես վերջնականապես համոզվեցի, որ մեր լեզուն շատ ազգակից գծեր ունի սեմիթականների հետ։ Այսպիսի եզրակացության գալով՝ ես անհապաղ ձեռնամռւխ եղա եբրայերեն և ասորական լեզուների ուսումնասիրությանը։ Այն ժամանակից ի վեր ինձ մոտ օրեցօր ավելի ու ավելի նյութ է կուտակվում և աճում տվյալների թիվը ավելի մեծ համոզչությամբ