ապացուցելու և արդարացնելու իմ արտահայտած ենթադրությունը: Խոսքը տեղն եկավ և կարծում եմ ի դեպ կլինի այստեղ ևեթ համառոտակի շարադրել այս միտքը, որ հետագայում ես պետք է հիմնավորեմ:
Այն միտքը, հենց նոր հաղորդած այն թեզը ես շարադրեցի այն իսկ ժամանակ, այսինքն 1888 թվին, բայց ծրագրված հիմնավորումը տպագիր ձևով հրապարակելու հնարավորությունն ինձ տրվեց միայն քսան տարի անց, 1908 թվին „Основные таблицы к грамматике древнегрузинского языка“ աշխատության առաջաբանում: Այդ առաջաբանը անվանված էր «Նախնական հաղորդում սեմականների հետ վրացերենի ազգակցության մասին»[1]։ Դրանով առանց աչքակալների մտածելու ընդունակ շահագրգռված մասնագետների շրջանում մահացու հարված հասցվեց վրացերենի լիակատար մեկուսացվածության մտքին, այդ ժամանակ արդեն մշակված հաբեթա-սեմական համեմատական քերականության շնորհիվ գրվեց Կովկասի բուն իսկ հաբեթական լեզուների, առաջին հերթին վրացերենի և նրա մերձավորագույն այսպես կոչված ազգակիցների, ապա նաև Կովկասի այլ հաբեթական լեզուների սերտ խորացրած փոխադարձ կապի սահմանման սկիզբը: Հենց այդ ժամանակ նույն այդ Առաջաբանում, առաջին անգամ պատճառաբանվեց լեզվաբանական գիտության մեջ «հաբեթական» նոր պայմանական տերմինը մտցնելը. նրա իմաստն ու նշանակությունը որոշում են այդպես անվանված լեզուների նկատմամբ կատարված աշխատանքի հաջողություններով և ոչ թե բուն այդ դիցաբանական անունով, որ նույնքան քիչ բան է որոշում նոր տեսության մեջ, որքան արուսյակ, երևակ, հրատ, ոչ պակաս դիցաբանական էակների անուններն այնքան բացառիկորեն ճշգրիտ գիտության մեջ, ինչպես աստղաբաշխությունն է:[2]
Հաբեթական լեզուների կապակցվածությունը շուտով դուրս է բերում տեսությունը Կովկասի սահմաններից, իսկ բուն իսկ Կովկասում հաբեթական լեզուների ոչ հաբեթականների կամ ոչ լիովին հաեթականների հետ ունեցած փոխհարաբերությունների ոգիները, որ բացահայտել էր այդ տեսությունը, մեր ձեռքն