շարժվելը հարկավոր է ծանոթանալ նոր լեզվագիտության ձևական վերլուծության տեխնիկային ու տերմիններին:
§ 10. Հաբեթական լեզվաբանության տեխնիկայի և տերմինների մեջ մտնելու են վերլուծական տառադարձությունը, վերելքի և անկման, հնչյունի թուլացման և այլի նշանները, դասակարգումն ըստ ճյուղերի և խմբերի, ցեղանունները, խաչավորումը, իմաստաբանական շարքերը, բները և այլն։ Նշաններն են →, ← — որ կողմն ուղղված է սլաքի ծայրը, այնտեղ արդյունքն է, դերիվատը, առհասարակ հետնագույն երևույթը. այդպես են s→z, t→d-ϑ: Անկում ↘, ↙, բարձրացում՝ ↗, ↖, ϑ↘s, s↗ϑ, ϑ↘ш, ш↗ϑ, i↘y և այլն։ Մի երևույթի անխզելի զույգ տարատեսակները, կամ հաբեթական սիստեմի լեզուներում անտարբեր տատանման ամպլիտուդան արտահայտվում են ↔ նշանով, օրինակ՝ o↔u, v↔m: Զույգ ուղղահայացները (||) նշանակում են բաղաձայնների կամ ձայնավորների հերթագայությունը միևնույն ճյուղի մեջ։ Երկեղջյուրը —v— ցույց է տալիս ձայնդարձը բերանի մի խոռոչի (օրին. առջևի) հնչյունի փոխարինումը մյուսով (օրին. հետևի խոռոչի) s—h, t—k, ṫ—ḱ և այլն։
Ձայնավորները բաժանվում են երեք հիմնական տեսակների՝ ուժեղներ՝ a↔i, o↔u, թույլեր՝ ə↔ы, ուժեղների սղում՝ ə↙o, ы↙u. բաղադրյալներ (կամ մթագնածներ, նույնը, քմայնացածներ)՝ ä↔ō, կիսաձայներ (թույլեր)՝ ā, ē↔y (փոխ. ī կամ ị), ō↔w (փոխ. ṷ կամ ụ). երկար ձայնավորներ՝ ā, ē↔ī, ō↔ū․ ռնգային ձայնավորներ՝ ā (←an), ē(←en)↔ī(←in), ō(on) ↔ ū(←un): Սիստեմի հիմնական դրույթի համաձայն i-ի գլխին կետ չի դրվում, y, w մտնում են և բաղաձայնների մեջ (ըստ հնչյունների ձևական ուսմունքի՝ սպիրանտներ), նրանք հաճախ փոխարինում են նայերին և այլն, ուստի, ունեն ինքնուրույն գծագիր ոչ ձայնավորների գծում։
Բաղաձայնների նկատմամբ ևս մեկ անգամ ընդմիշտ պետք է նշել, որ հաբեթական լեզուները գտնում ենք բաղաձայնների եռաստիճանության և քառաստիճանության վիճակում. յուրաքանչյուր ուժեղ բաղաձայնը կարող է հանդես գալ ձայնեղացման երեք աստիճաններում (առնվազն), եթե լեզուն չի անցել պրոմեթեիդականության («հնդեվրոպականության). այսպես՝