Սիբիլանտ ճյուղի | Սպիրանտ ճյուղի | |||
պարզեր | t d ϑ | k g q | ||
կիսաշփականներ | սուլ. | ṫ ď ϑ· | տևական | ḱ ġ q· |
շչ. | ṭ ḓ ϑ· | ընդհատ | ḳ g· q· |
Մեր տերմինների զգալի մասը, մինչև իսկ հնչյունաբանության մարզում, առնված է ոչ թև ֆիզիոլոգիական, այլ հասարակական իմաստով: Ինչպես որ լեզուն առհասարակ ամբողջությամբ առած հասարակայնության ստեղծածն է, այդպես էլ ոչ միայն ձայնավորները, այլև բաղաձայնները տարբերվում են իբրև թույլ և ուժեղ ոչ թե այն պատճառով, որ ոմանց արտասանության համար արտասանական օրգանները նվազ ճիգ են գործ դնում, մյուսների համար շատ, այլ այն պատճառով, որ այգ պարզված է և փաստ է, թույլ բաղաձայնները հեշտ են դավաճանում իրենց, նրանք մերթ փոխարկվում են այս կամ այն հնչյունին, մեկ ոչ, հեշտ են անհետ կորչում, իսկ ուժեղներն ավելի կայուն են մնում։ Թույլի բնական վերածվելը ուժեղի մենք անվանում ենք վերելք ↗, ↖, իսկ ուժեղի վերածվելը թույլի՝ անկում ↘, ↙, ոչ այն պատճառով, որ ուժեղ հնչյուններն արտասանվում են բերանի խոռոչի ինչ որ վերին մասերում, իսկ թույլերը՝ ցածրերում, այլ այն պատճառով, որ վերելքի և անկման հետ, ինչպես սոցիալական կազմակերպության մեջ, մենք կապում ենք՝ առաջինի հետ - կենսականություն, ավելի շատ եռանդի ու աշխատունակության դրսևորում, կայունություն և ակտիվություն, իսկ անկման հետ՝ մարում և մահացում, որը միշտ չէ, որ նշանակում է անհետացում, այլ անցում ակտիվ դերից պասիվի, ինքնուրույն նշանակությունից միայն օժանդակի, օրինակ՝ ձայնավոր i-ի թուլացումը և y-ի վերածվելը մենք նույնպես անկում ենք անվանում, ինչպես բաղաձայն r-ի անկումը «y-ի»: Այս երկու անկումների ֆորմուլաներն են՝ i↘y, r↘y, և ահա, ինչ ծագում էլ որ ունենա у հնչյունը՝ կիսաձայն է այն արդյոք, թե թույլ բաղաձայն, որ դասվում է սպիրանտների կարգը, հեշտ է անհետանում որպես թույլ բաղաձայն։, սակայն ոչ միշտ անհետ, հաճախ նա աննկատելիորեն ներկայակցում է (соприсутствует), այսպես, երբ նրան ձայնավոր է նախորդում.