տիբեթերենի, մոնղոլերենի և մյուսների վրա։ Աշխատանքն այստեղ տարվում է միանգամայն նույն կերպ, ինչպես հարավային և արևմտյան կուլտուրական աշխարհներում։
Այստեղ գիտությունը երկար ժամանակ աշխատել է, երբեմն մինչև այսօր էլ աշխատում է անջատաբար մուսուլմանական և քրիստոնեական պաշտամունքների, մուսուլմանական և քրիստոնեական արվեստների և մուսուլմանական ու քրիստոնեական գրականությունների վրա, սակայն գոյություն ունի լեզվաբանության համար ևս նշանակությունից ոչ զուրկ բանասիրական կապակցում, այն է՝ քրիստոնեական աշխարհի ժողովուրդների և նրանց գրավոր լեզուների կապակցում քրիստոնեության համար սկզբնաղբյուրային լեզուների հետ, ընդ որում այստեղ այդ կատարում են քրիստոնեական տիեզերական եկեղեցին վաղնջական կարգով կուլտուրապես, ստորաբաժանելով երեք կուլտուրական աշխարհի՝ երեք սկզբնաղբյուրային լեզուներով. ասիական արևելքի համար ամենից առաջ արամեական լեզուն, մի լեզու, որ, ենթադրվում է, քրիստոնեական եկեղեցու բուն իսկ հիմնադրի լեզուն էր, մասնավորապես և ասորերենը, եվրոպական արևելքի համար՝ հունարեն լեզուն, որը բնագրային լեզուն էր քրիստոնյաների սուրբ գրքի հիմնական գրքերի՝ Ավետարանի, Թղթերի և Գործք առաքելոցի, իսկ Եվրոպայի մնացած մասի, հատկապես հռոմեական և ռոմանական Եվրոպայի համար, լատիներեն լեզուն, «Քրիստոսի փոխանորդի» լեզուն: Ճիշտ այդպես էլ մուսուլմանական աշխարհի համար ամբողջությամբ առած, չնայած այստեղ ևս տեղի ունեցած հետնագույն կուլտուրական երկփեղկմանը՝ շիաների և սուննիների, մուսուլմանական կուլտուրայի սկզբնաղբյուրային լեզու հանդիսանում է արաբերենը։
Գոյություն ունի մուսուլմանական ժողովուրդների ակներևաբար անվիճելի լեզվաբանական կապ ըստ գրքային լեզվի, կապ նաև տաճկական ու պարսկական լեզուների, եթե չխոսենք ուրիշ, հատկապես գրավոր, հետևաբար դասակարգային լեզուների մասին,— արաբերենի հետ, որի վրա ոչ պակաս գիտական մանրակրկիտությամբ բանասիրորեն աշխատել են և աշխատում են տասնյակ և հարյուրավոր գիտնական մասնագետներ, միշտ ելնելով լեզվի հին ուսմունքի մինչ այժմ ընդհանուրի կողմից ճանաչված դրույթներից։ Բայց մենք խոսում ենք ո՛չ այդ հետնագույն կուլտուր-պատմական կապի մասին, ոչ էլ, բնականաբար,