Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/528

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրականացնող արտասահմանյան ուսումնական հաստատություններում տրված բարձրագույն կրթության որակավորումների ճանաչում՝ ազգային օրենսդրության կամ այն Կողմի հետ կնքված հատուկ համաձայնագրերի կոնկրետ պահանջների կատարման պայմանով, որին պատկանում են նմանատիպ ուսումնական հաստատությունները:


Փախստականների, տեղահանված անձանց և փախստականի կարգավիճակում գտնվող անձանց որակավորումների ճանաչումը

Յուրաքանչյուր կողմ, իր կրթության համակարգի շրջանակներում և իր սահմանադրական, իրավական և կանոնակարգող դրույթներին համապատասխան, ընդունում է բոլոր հնարավոր և խելամիտ միջոցները ընթացակարգ մշակելու համար, ուղղված այն բանի արդարացի և արագ գնահատման ապահովմանը, որ թե արդյո՞ք փախստականները, տեղահանված և փախստականի կարգավիճակում գտնվող անձինք համապատասխանում են համապատասխան պահանջներին, որոնք ներկայացվում են բարձրագույն կրթություն ստանալու հնարավորության, բարձրագույն կրթության ծրագրերով ուսումը շարունակելու կամ զբաղվածության համար, ընդ որում, նույնիսկ այն դեպքերում, երբ Կողմերից մեկում ստացված որակավորումները չեն կարող ներկայացվել փաստաթղթորեն:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների և ծրագրերի գնահատման մասին տեղեկատվությունը

Յուրաքանչյուր Կողմ տրամադրում է համապատասխան տեղեկատվություն իր բարձրագույն կրթության համակարգը կազմող յուրաքանչյուր ուսումնական հաստատության, նաև այդ հաստատությունների կողմից իրականացվող յուրաքանչյուր ծրագրի վերաբերյալ՝ նպատակ ունենալով այլ Կողմերի լիազորված մարմիններին հնարավորություն տալ հավաստիանալու, արդյո՞ք այդ հաստատությունների կողմից տրված որակավորման որակը ճանաչման համար հիմք է հանդիսանում այն երկրում, որտեղ դիմում են ճանաչման համար: Ներկայացվում է հետևյալ տեղեկատվությունը՝

ա. Կողմերի կողմից բարձրագույն ուսումնական հաստատությունների և ծրագրերի պաշտոնական գնահատման համակարգի ստեղծման դեպքում՝ տեղեկատվություն այդ գնահատման մեթոդների և արդյունքների մասին, ինչպես նաև բարձրագույն կրթության որակավորումներ տվող ցանկացած տիպի ուսումնական հաստատության և նման որակավորումներ տվող ծրագրերի համար որակի կոնկրետ ստանդարտների մասին,

բ. Այն դեպքում, եթե Կողմերը չեն ստեղծել բարձրագույն ուսումնական հաստատությունների և ծրագրերի պաշտոնական համակարգ, տեղեկատվություն՝ իրենց բարձրագույն կրթության համակարգը կազմող այս կամ այն բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ բարձրագույն կրթության որևէ ծրագրերի շրջանակներում ստացած տարաբնույթ որակավորումների ճանաչման վերաբերյալ:

Յուրաքանչյուր Կողմ համապատասխան միջոցներ է ձեռնարկում կազմելու, թարմացնելու և հրապարակման համար՝

ա. իր բարձրագույն կրթության համակարգը կազմող տարաբնույթ բարձրագույն ուսումնական հաստատությունների դիտարկումը նմանատիպ հաստատության յուրաքանչյուր տիպին հատուկ բնութագրիչների հետ,

բ. իր կրթության համակարգը կազմող ճանաչված բաձրագույն ուսումնական հաստատությունների (պետական կամ մասնավոր) ցանկը՝ մատնանշելով տարաբնույթ որակավորումների տրամադրման հետ կապված դրանց լիազորությունները և յուրաքանչյուր տիպի ուսումնական հաստատությանը կամ ծրագրերին մուտքն ապահովող ներկայացվող պահանջները,

գ. բարձրագույն կրթության ծրագրերի նկարագրությունը,

դ. իր տարածքի սահմաններից դուրս գտնվող ուսումնական հաստատությունների ցանկը, որոնց յուրաքանչյուր Կողմ իր կրթության համակարգի բաղկացուցիչ մասն է համարում: