Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԲԱԺԻՆ 4 ԿՐԹԱԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ, ԿՐԹԱԻՐԱՎԱԿԱՆ ՆՈՐՄԻ ԿԱՈՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿՐԹԱԻՐԱՎԱՍՏԵՂԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Գլուխ 4.1.Կրթաիրավական ակտի և կրթաիրավական նորմի կառուցվածքը

4.1.1. Կրթաիրավական ակտի կառուցվածքը

Հատկապես նկատի ունենալով, որ կրթական ոլորտի աշխատողների հիմնական մասը /մանկավարժներ և պրոֆեսորադասախոսական կազմի աշխատողներ/, ինչպես նաև ներկայումս բուհերում սովորող ապագա մանկավարժները իրավական գիտելիքների հետ կարող են առնչվել միայն այս առարկայի /ուսումնական ձեռնարկի/ շրջանակներում, նպատակահարմար ենք համարում որոշակի գիտելիքներ հրամցնել կրթական ոլորտում իրավաստեղծ գործունեության մասին։

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի հոդված 37-ը սահմանում է, որ իրավական ակտը կարող է պարունակել անվանում, հիմնական մաս, եզրափակիչ մաս կամ անցումային դրույթներ։

Իրավական ակտի եզրափակիչ մասը և անցումային դրույթները կարող են շարադրվել կամ առանձին գլուխների, կա մ հոդվածների, կամ կետերի ձևով։

Այն կարող է պարունակել նախաբան, որը սահմանում է իրավական ակտի ընդունման նպատակներն ու պատճառները։ Նախաբանում չեն զետեղվում նորմատիվ դրույթներ։ Նախաբանը չի բաժանվում հոդվածների (կետերի)։

Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի, տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի նախաբանում պետք է նշվի, թե ՀՀ օրենսդրության որ նորմատիվ իրավական ակտի, դրա մասի համաձայն կամ ի կատարումն է ընդունվում։

Անհատական կամ ներքին իրավական ակտի նախաբանում կամ բովանդակության մեջ պետք է նշվի, թե որ նորմատիվ իրավական ակտի, դրա մասի համաձայն կամ ի կատարումն է ընդունվում այն։

Նորմատիվ իրավական ակտի եզրափակիչ մասում կարող են սահմանվել՝

1) իրավական ակտն ուժի մեջ մտնելու և գործողության (ժամանակավոր ակտի համար) ժամկետները.

2) իրավական ակտն ընդունելու կապակցությամբ այլ իրավական ակտերում կատարվող փոփոխությունները կամ լրացումները.

3) իրավական ակտն ընդունելու կապակցությամբ գործողությունը դադարեցնելու ենթակա իրավական ակտերի ցանկը.

4) իրավական ակտն ընդունելու կապակցությամբ այլ իրավական ակտերի փոփոխման, լրացման կամ գործողության դադարեցման ենթակա ակտերի, ցանկերի, նախագծերի պատրաստման վերաբերյալ հանձնարարականները կամ առաջարկությունները։

Իրավական ակտը կարող է պարունակել նաև անցումային դրույթներ՝ եթե իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ եթե որոշակի ժամկետների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական նորմերից տարբերվող այլ նորմեր։

Իրավական ակտով հաստատվող առանձին բաղկացուցիչ մասերը՝ կանոններ, կանոնադրություններ, կարգեր, հրահանգներ, պարզաբանումներ, պայմաններ, գնացուցակներ, ցուցակներ, ցանկեր, կազմեր, աղյուսակներ, գրաֆիկներ, քարտեզներ, գծապատկերներ և այլն, ձևակերպվում են հավելվածների ձևով, իսկ իրավական ակտի համապատասխան մասերը պետք հ հղում պարունակեն այդ հավելվածներին։

Իրավական ակտի կառուցվածքը պետք է լինի կառ՝ տրամաբանորեն միասնական, հաջորդական ու համակարգված։