իրենց սեփական բովանդակությունը և բնույթն այն իմաստով, որ դրանց կարգավորման առարկան բոլոր այն հարաբերություններն են, որոնք ուղղակի կամ անուղղակի ձևով կապված են տարբեր կատեգորիաների քաղաքացիների ուսումնառության և դաստիարակության հետ։
Երկրորդ, «կրթաիրավական նորմ» եզրույթն իր մեջ պարունակում է նաև կրթական ոլորտը կարգավորող այլ իրավունքի ճյուղերի (քաղաքացիական, աշխատանքային, վարչական իրավունքի և այլն) հետ սահմանային ինստիտուտներ.
Այլ կերպ ասած, օրինակ, աշխատանքային իրավունքի նորմը «փոխակերպվում» է կրթական իրավունքի նորմի (ավելի ճիշտ՝ դառնում է վերջինիս տարրը), միայն և միայն այն դեպքում, երբ դրանք կարգավորում են կրթական հարաբերությունների մասնակիցների միջև աշխատանքային հարաբերությունները։
Ի վերջո, կրթական իրավունքի նորմերը կարգավորում են կրթության ոլորտում ձևավորվող երկու տիպի հարաբերություններն էլ՝ վերևում նշված պրեցիպիոն /առաջնային/ և կոմիտորային /երկրորդային/։ Այս տեսանկյունից, առաջին հերթին, պետք է խոսել ոչ թե կրթության ոլորտում այդ երկու տիպի հարաբերությունները կարգավորող իրավունքի տարբեր նորմերի մասին, այլ մեկ միասնական նորմի (մետանորմի), որի բովանդակությունն այսպես թե այնպես պայմանավորված է կրթության գլխավոր նպատակներին հասնելու ապահովման հետ, և երկրորդ, նման կրթա-իրավական միասնական նորմի (մետանորմի) կառուցվածքը կարելի է ներկայացնել երկու մասով՝ հիմնական և հատուկ։
Կրթա-իրավական նորմի հիմնական մասն իրենից ներկայացնում է կրթական դաշտի (կրթության համակարգի) այն տարրերի առանձնահատկությունը, որոնց օբյեկտիվորեն ենթակա են իրավունքի տարբեր բնագավառների իրավական կարգավորման նորմերը (կրթական հարաբերությունների սուբյեկտները, կրթական համակարգի կառավարումը, կրթական հաստատության կարգավիճակը, կրթական գործունեության տարրերը և այլն)։ Հենց այս առանձնահատկություններն էլ իրականացնում են բնագավառային իրավաբանական նորմի «հանգուցակապը» կրթության ոլորտի հետ, տալիս են դրանց յուրատեսակ «կրթա-իմաստային երանգ»։ Կրթաիրավական նորմի հիմնական մասում, այսպես թե այնպես, մշտապես արտացոլվում են այն ընդհանուր և հիմնական նպատակները և խնդիրները, որոնց հասնելու և լուծելու համար ընդհանրապես իրականանում է կրթական հարաբերությունների իրավական կարգավորումը, ինչպես նաև՝ այդ կարգավորման առավել էական առանձնահատկությունները (սկզբունքները, պայմանները)։ Այս առումով, հիմնական մասը հանդիսանում է կրթա-իրավական նորմի անշարժ, անփոփոխ մասը։ Որպես օրինակ կարող են ծառայել ՀՀ Սահմանադրության հոդված 39-ը, «Կրթության մասին» ՀՀ օրենքի առաջին գլխի հոդվածները և այլն։
Բացի բուն կրթական ոլորտին բնութագրական հատուկ մասի կրթաիրավական նորմերից, կարիք է զգացվում հասցեական կրթական հարաբերությունների որոշ նորմեր կապել իրավունքի այս կամ այն բնագավառի կոնկրետ նորմերի միջոցով կարգավորման անհրաժեշտության հետ։ Ընդ որում, մի կողմից, կարգավորման բնույթը, օրինակ՝ կրթության ոլորտում առաջացող պայմանագրային հարաբերությունների քաղաքացիական նորմերով կարգավորումը, գործնականում չի տարբերվում այլ ոլորտներում առաջացող միևնույն հարաբերությունների կարգավորման բնույթից՝ շինարարություն, առևտուր և այլն։ Բայց մյուս կողմից, այդ պայմանագրային հարաբերությունները ձևավորվում են հենց կրթության ոլորտում, որի բացառիկ առանձնահատկությունների մասին արդեն խոսվել է։ Դրա համար էլ կրթության ոլորտում կնքվող պայմանագրերի (առաջին հերթին խոսքը ուսումնառության վերաբերյալ պայմանագրերի մասին է) հիմնական զանգվածի իմաստը, նպատակը և բովանդակությունը միաժամանակ ունի թե քաղաքացիաիրավական, թե կրթաիրավական բնույթ։ Ինչ վերաբերում է, օրինակ, կրթական հաստատությունների շինությունների կառուցման պայմանագրերին, դրանց վերանորոգմանը, շինության մի մասը վարձով տալուն, կրթական հաստատության լրացուցիչ ուսումնական կամ վարչական մասնաշենքերի համար հողակտորների ձեռք բերմանը և այլն, ապա դրանք, իսկապես, այսպես ասած, գործնականում «զուտ» քաղաքացիաիրավական բնույթ ունեցող պայմանագրեր են։ Բայց այստեղ