Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

/66, էջ՝ 5/: Սակայն գիտական գիտելիքների էական աճ տեղի չունեցավ: Նա նախկինի պես պնդում է, որ կրթական իրավունքը հանդիսանում է իրավունքի համալիր ճյուղ, որն իր մեջ ներառում է իրավունքի տարբեր ճյուղերի նորմերը: Աշխատությունում կրթական իրավունքի հիմնական բաղադրիչների միջև համակարգային կապը, որոնց թվում Շկատուլլան ներառում է իրավունքի մանկավարժական, քաղաքացիական, աշխատանքային և այլ ճյուղեր, այդպես էլ հարկավոր լուսավորում չստացան:

Ստացվում է, որ կրթական իրավունքի կողմնակիցը գործում է այն նույն հնարներով, ինչ և նրա հակառակորդները: Աներեր վստահությունը սեփական դիրքի իրավացիության մեջ և փաստարկների նույն բացարձակ բացակայությունը, ճիշտ չէ:

Եթե Ե.Ա.Սուխանովը սրբորեն հավատում է կրթական իրագունքի ինքնուրույն ճյուղ դառնալու անհնարինությանը, ապա Շկատուլլան նույնքան սրբորեն վստահ է հակառակին և ողջ բանավեճը հանգեցվում է բազմակի, սակայն չհիմնավորված՝ «չկա և չի կարող լինել», «կա և գոյություն ունի» պնդումներին: Այդ պատճառով էլ կրթական իրավունքին իրավունքի ճյուղի կարգավիճակ տալու համար անհրաժեշտ են հանգամանալի, գիտականորեն հիմնավորված փաստարկներ:

Կրթական իրավունքի գաղափարի հաւլթանակի համար դեռ կպահանջվեն խորը հետազոտություններ, բացահայտելու համար՝

առաջին հերթին իրավական կարգավորման նրա առարկայի՝ իր րնքնուրույն, յուրահատուկ բովանդակության և այն որպես ուղղակի հասարակական հարաբերությունների պարզ համալիրի մեկնաբանությունների անիրավաչափության հիմնավորման նպատակով,

երկրորդը՝ հիմնավորելու համակարգաստեղծ հատկանիշները,

երրորդ հերթին՝ իրավական կարգավորման մեթոդը, որը կոչված է իրավական կարգավորման առարկային յուրահատուկ իրավաբանական բովանդակություն, կայունություն և ամբողջականություն հաղորդել,

չորրորդ հերթին՝ համալիր ինստիտուտները, որոնք կազմավորվում են կրթական իրավունքի համակարգում, կրում են երկրորդական, ապահովող բնույթ, փոփոխվում են տվյալ ճյուղի իրավական կարգավորման մեթոդի յուրահատկություններին համարժեք և ոչ մի կերպ չեն խաթարում նրա ինքնուրույն նշանակությունը:

Կրթական իրավունքի կայացման և կարգավիճակի նշված և այլ խնդիրները կարևոր գործնական նշանակություն ունեն գործող օրենսդրության կատարելագործման, առկա թերությունների վերացման գործում, որոնց լուծումները պայմանավորված են իրավագիտական մտքի առաջընթացով, այս հիմնախնդիրների վերաբերյալ նոր հետազոտական աշխատանքներ և մենագրություններ հրապարակելու հետ: