է կարողանում են սովորողների մեջ պարտավորությունների հանդեպ արթնացնել հետաքրքրություն՝՝ հաջող իրականացնել իրենց կողմից դիտարկված ուսումնական խնդիրները:
Օրինակ, շնորհիվ բազմամակարդակ ուսուցման տեխնոլոգիաների, որոնք պետք է ձևավորել սովորողների հակվածությունների, ընդունակությունների, բնավորության և այլ հոգեբանական հատկությունների հաշվառմամբ, հնարավոր կլինի հաստատել ուսումնական ծրագրերի բարդության մակարդակը և յուրացման տեմպերը, ինչն էլ էականորեն կբարձրացնի ուսումնական ծրագրերի յուրացման մակարդակը և կտա դրական դաստիարակչական ազդեցություն։ Սակայն կյանքն այլ բան է ցույց տալիս:
— Մի շարք դպրոցներում դպրոցականներին տրված հանձնարարություններն այնքան ծավալուն և բարդ են, որ երեխան դրանք հաղթահարել չի կարող՝ ժամանակի սղության և ինքնուրույն լուծումներ չգտնելու պատճառով: Մենք բազմաթիվ օրինակների ականատեսներն ենք, երբ ծնողներն են ստիպված կատարում երեխաներին տրված տնային հանձնարարությունները /իհարկե, եթե, երբեմն, անգամ կարողանան/:
Թվարկված տեխնոլոգիայի կիրառումը մեծապես ընդլայնում է մանկավարժի պարտականությունների շրջանակը: Նա պարտավոր է գտնել ճանաչողական դրդապատճառներ և խթանել սովորողների ուսումնական առաջընթացը, սովորողների մեջ սերմանել ինքնուրույն աշխատելու ունակություններ, աշխատանքի համադասարանային ձևերը հասցնել անհրաժեշտ և բավարար մակարդակի, ապահովել սովորողների՝ զանազան մեթոդների, կազմակերպչական ձևերի և միջոցառումների ընտրության ազատությունը: Համանման ձևով վերափոխվում է նաև սովորողների ազատության չափը:
Այսպես, նրանց իրավունք է տրվում ընտրել ուսումնական նյութի յուրացման մակարդակը, ուսուցման մակարդակին համապատասխան կամավոր կերպով տեղաբաշխվել դասասենյակներում /լսարաններում/, ազատվել պարտադիր տնային առաջադրանքների կատարումից /եթե սովորողը դասարանային /լսարանային/ աշխատանքի ընթացքում հիմնական գիտելիքների յուրացման ակնառու հաջողություններ է դրսևորում/, ինչպես նաև տրվում է անհատական պլաններով առաջանցիկ ուսուցման իրավունք: Էական է նաև մանկավարժական գործընթացի կազմակերպման ձևերի և նրանցով պայմանավորված մանկավարժների և սովորողների կախվածությունը ուսումնական հաստատությունների գիտատեխնիկական առաջընթացի մակարդակից և նյութատեխնիկական հագեցվածությունից:
Հին աշխարհում, երբ գիրը և գիտելիքների արձանագրման հնարներն այս կամ այն նյութական կրիչների վրա բավականին պարզունակ էին և հասարակության մեջ լայն տարածում չունեին, ուսուցումն անհատական էր: Ուսուցանողն ուներ միայն մեկ սան և պարտավոր էր նրան փոխանցել իր գիտելիքներն ու կարողությունները զրույցի կամ խրատի օգնությամբ, իսկ սանն էլ, իր հերթին, հակված էր տիրապետելու այդ գիտելիքներին:
Միջնադարում, Իոհան Գուտենբերգի 1439 թվականի տպագրության գյուտից հետո, երբ 1512 թվականին Հակոբ Մեղապարտը տպագրեց հայերեն առաջին գիրքը «Ուրբաթագիրքը», այն հասանելի դարձավ հասարակության ունևոր դասին, որպես հրաշալի գործիք՝ գիրքն իր կիրառությունը գտավ մանկավարժական գործընթացում: Այդ ժամանակ պարապմունքների կազմակերպման հիմնական ձևն է դառնում առ այսօր կիրառվող դաս-դասարանային համակարգը: Ուսուցման այդ համակարգում հաստատվում է մանկավարժի սովորողների հետ հաղորդակցման միահեծանական /ավտորիտար/ ոճը՝ ընդհուպ մինչև ֆիզիկական բռնության մեթոդների կիրառումը: Ճիպոտահարումը դառնում է ուսուցման և դաստիարակության գործող մեթոդներից մեկը, որը մի շարք երկրներում միայն արդի ժամանակներում է կորցրել իր նմանատիպ նշանակությունը։
Հայաստանը ևս անմասն չի մնացել այս խնդրից: Առ այսօր էլ հասարակությունը չի մոռացել Տեր-Թոդիկի դպրոցը, որտեղ երեխաների նկատմամբ այնպիսի մարմնական պատիժներ և դաժանություններ են կիրառվել, որ այսօր էլ, եթե աշակերտի նկատմամբ որևէ բռնություն է կիրառվում, օգտագործվում է թևավոր խոսք դարձած «Հո Տեր-Թոդիկի դպրոցը չէ՞» արտահայտությունը: